211652_close_icon
views-count5025 դիտում article-date 18:41 26-06-2018

Կրիշտիանու Ռոնալդու. Առաջադրանքը կատարված է. առա՜ջ, Պորտուգալիա

Պորտուգալիայի հավաքականի ավագ Կրիշտիանու Ռոնալդուն շնորհավորել է թիմին՝ ԱԱ-2018-ի փլեյ-օֆֆ դուրս գալու առթիվ: Խմբային փուլի վերջին խաղում պորտուգալացիները 1:1 [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/26/1099355/]խաղացին[/url] Իրանի հետ և գրավելով 2-րդ տեղը, հունիսի 30-ին 1/8 եզրափակիչում կհանդիպեն Ուրուգվայի հետ: Խաղից հետո 33-ամյա հարձակվողը, որը Իրանի հետ խաղից հետո հրաժարվել էր հանդիպել լրագրողների հետ, ինքնաթիռից հրապարակել է լուսանկար՝ հետևյալ գրառումով. «Առաջադրանքը կատարված է: 1/8 եզրափակչից առաջ միասնական ենք ու համախմբված: Առա՜ջ, Պորտուգալիա»:

Նմանատիպ նյութեր