211652_close_icon
views-count4125 դիտում article-date 19:43 26-06-2018

Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետի գլխավորած պատվիրակությունը ծաղիկներ է խոնարհել պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանին

Սանկտ Պետերբուրգի փոխնահանգապետ Աննա Միտյանինայի գլխավորած պատվիրակությունը ծաղիկներ է խոնարհել մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում գտնվող պաշարված Լենինգրադի երեխաներին նվիրված հուշարձանին, հարգանքի տուրք մատուցել բլոկադային զոհ դարձած հարյուրհազարավոր մարդկանց հիշատակին: Պատվիրակությանն ուղեկցել են Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ Դավիթ Գևորգյանը և սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը: Նշենք, որ հուշարձանը 2015 թվականին Երևանին է նվիրաբերվել Սանկտ Պետերբուրգի կողմից՝ որպես երախտիքի նշան այն հոգատարության համար, որ ցուցաբերվել է ՌԴ հյուսիսային մայրաքաղաքի՝ բլոկադայից փրկված և Հայաստանում ապաստանած երեխաների հանդեպ: Պատվիրակությունը նաև հանդիպել է լենինգրադյան բլոկադայից փրկված և մինչև օրս Երևանում բնակվողների հետ, ովքեր վստահեցրել են, որ Հայաստանի մայրաքաղաքն իրենց ընդունել է որպես հարազատի և մշտապես հոգատար վերաբերմունք ցուցաբերել իրենց նկատմամբ:

Նմանատիպ նյութեր