211652_close_icon
views-count7368 դիտում article-date 14:34 26-06-2018

Եգիպտացի մեկնաբանը մահացել է Սաուդյան Արաբիայից կրած պարտությունից հետո

Կահիրյան «Զամալեկ» ակումբի նախկին մարզիչ Աբդուլ Ռահիմ Մոհամեդը մահացել է 2018թ. աշխարհի առաջնությունում Սաուդյան Արաբիայից Եգիպտոսի հավաքականի կրած պարտությունից (1:2) անմիջապես հետո: Մոհամեդը Եգիպտոսի պետական հեռուստատեսության շենքում է եղել և պետք է ամփոփեր խաղի արդյունքները: Սակայն 95-րդ րոպեին, երբ սաուդցիները խփեցին հաղթական գոլը, նրա ինքնազգացողությունը վատացել և նա կորցրել է գիտակցությունը: Մասնագետին փորձել են ուշքի բերել, հետո տեղափոխել են հիվանդանոց, սակայն այնտեղ մահացել է: Նրա գործընկերը նշել է, որ Մոհամեդը չի բողոքել առողջությունից, սակայն խիստ ծանր է տարել հավաքականի պարտությունը: Հիշեցնենք, որ Եգիպտոսի հավաքականը ԱԱ-2018-ում պարտվեց բոլոր 3 խաղերում և խմբում զբաղեցրել վերջին տեղը:

Նմանատիպ նյութեր