211652_close_icon
views-count50378 դիտում article-date 22:52 25-06-2018

Ալեքսանդր Սարգսյանն ազատ է արձակվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ երրորդ նախագահի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը, ով այսօր՝ հունիսի 25-ին, բերման էր ենթարկվել ոստիկանության կողմից, ազատ է արձակվել: «[url=https://armenpress.am/arm/news/938856.html]Արմենպրես[/url]»-ի հետ զրույցում այս մասին հայտնեց ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը: «Այս պահին նա ոստիկանությունում չէ»,- ասաց Ահարոնյանը: Ճշտող հարցին՝ Ա. Սարգսյանն ազա՞տ է արձակվել, Ահարոնյանը դրական պատասխան տվեց: Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2018/06/25/1099331/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի (6-րդ) գլխավոր վարչության, ոստիկանության Երևան քաղաքի վարչության , ինչպես նաև ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության ծառայողները ոստիկանություն էին բերման ենթարկել Ալեքսանդր Սարգսյանին, ով ավելի շատ հայտնի է «Սաշիկ» մականվամբ։ Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս բերման էր ենթարկվել ապօրինի զենք-զինամթերք կրելու, պահելու և օգտագործելու կասկածանքով։ ՀՀ ոստիկանությունը հրապարակել է Ա. Սարգսյանին և ևս 3 հոգու բերման ենթարկելու տեսանյութը։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր