211652_close_icon
views-count4037 դիտում article-date 23:03 25-06-2018

Օձեր են հայտնաբերվել բնակելի տան բակում, գրադարանում և «Մոր և մանկան առողջության պահպանման գիտական կենտրոն»-ի լաբորատորիայում

Հունիսի 25-ին, ժամը 19:04-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Նարեկ թաղամասի 2-րդ փողոցի տներից մեկի բակում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հունիսի 25-ին, ժամը 18:22-ին «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղի Բանավան թաղամասում՝ մշակույթի տան գրադարանում, օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները Ցոլակ Խաչատրյան փողոցի թիվ 29 հասցեում գտնվող մշակույթի տան գրադարանում հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ (մոտ 90 սմ) և տեղափոխել անվտանգ տարածք: *** Հունիսի 25-ին, ժամը 13:51-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայում գտնվող «Մոր և մանկան առողջության պահպանման գիտական կենտրոն» ՓԲԸ-ի լաբորատորիայում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները հայտնաբերել են սահնօձ տեսակի օձ և տեղափոխել անվտանգ տարածք:

Նմանատիպ նյութեր