211652_close_icon
views-count7834 դիտում article-date 21:56 25-06-2018

ԱԱ-2018. Իրան-Պորտուգալիա. ուղիղ միացում

2018թ. աշխարհի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրում Իրանի հավաքականը Սարանսկում հանդիպում է Եվրոպայի չեմպիոն Պորտուգալիայի հավաքականի հետ: Այս խմբում դեռ ինտրիգը պահպանվում է: Հաջորդ փուլ դուրս գալու համար Իրանին անհրաժեշտ է հաղթել: Ոչ-ոքիի դեպքում էլ տեսականորեն իրանցիները կարող են 2-րդ տեղ գրավել, սակայն դրա համար անհրաժեշտ է, որպեսզի զուգահեռ խաղում իսպանացիները հնարավորինս խոշոր հաշվով պարտվեն Մարոկոյին, ինչը՝ իհարկե, ֆանտաստիկայի ժանրից է: Պորտուգալացիներին այսօր ոչ-ոքին էլ է բավարարում: Այնպես որ, հնարավոր է, այսօր մենք թեժ պայքարի ականատես դառնանք: Հանդիպման ուղիղ ընթացքը՝ [url=http://cdn.livetvcdn.net/webplayer2.php?t=alieztv&c=68796&lang=ru&eid=656860&lid=961836&ci=411&si=1]այստեղ.[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր