211652_close_icon
views-count7359 դիտում article-date 20:15 25-06-2018

ՊԵԿ-ում քննարկվել են տնտեսությունում փաստաթղթաշրջանառության պատշաճ ապահովման հարցերը

Պետական եկամուտների կոմիտեում հունիսի 25-ին տեղի է ունեցել աշխատանքային հերթական քննարկումը մսամթերքի, թռչնամսի, ձվի արտադրության ոլորտներում գործունեություն իրականացնող հարկ վճարողների հետ: ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը կարևորել է տնտեսությունում փաստաթղթաշրջանառության պատշաճ ապահովման անհրաժշետությունն, ընդգծելով, որ ՊԵԿ-ը հետևողական է լինելու, որպեսզի տնտեսությունում բոլոր գործարքներն ամբողջական փաստաթղթավորվեն: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև գործող հարկային օրենսդրության շրջանակում ոլորտի խնդիրներն ու ռիսկերը, դիտարկվել կարգավորման ուղիները: Զերծ մնալով վարչարարական խիստ գործիքների կիրառումից,ՊԵԿ-ը տնտեսվարողներին ևս մեկ անգամ հորդորել է՝ գործունեությունն իրականացնել բացառապես օրենսդրության շրջանակում, խստագույն պահպանել ՀԴՄ շահագործման կանոնները, ապրանքներն առաքել բացառապես հարկային հաշիվներով կամ հաշվարկային փաստաթղթերով: Հանդիպումն անցել է ակտիվ երկխոսության մթնոլորտում. գործարարները մի շարք հարցեր են հնչեցրել ու տեղում պատասխաններ ստացել: Երկկողմ պատրաստակամություն է հայտնվել՝ հանդիպման նման ձևաչափը դարձնել պարբերական:

Նմանատիպ նյութեր