211652_close_icon
views-count7766 դիտում article-date 17:57 25-06-2018

ԱԱ-2018. Ուրուգվայ-Ռուսաստան. ուղիղ միացում

2018թ. աշխարհի առաջնության խմբային փուլի 3-րդ տուրում Ուրուգվայի հավաքականը Սամարայում հանդիպում է տանտերերի՝ Ռուսաստանի հավաքականի հետ: Հաշվի առնելով, որ երկու թիմերն էլ 6-ական միավորով արդեն դուրս են եկել փլեյ-օֆֆ, այս հանդիպումը ավելի շուտ ընկերական բնույթ է կրելու: Միակ ինտրիգը այն է լինելու, թե ով կգրավի խմբում առաջին տեղը, բայց դա էլ առանձնապես երկուսի համար էական չէ, քանի որ 1/8 եզրափակիչում, մեծ հավանականությամբ, նրանց մրցակիցը լինելու են Իսպանիայի և Պորտուգալիայի հավաքականները: Այնպես որ, այսօր երկու թիմերի բազմաթիվ առաջատար ֆուտբոլիստների հանգիստ կտրվի, նրանց փոխարեն խաղադաշտ կմտնեն պահեստայինների նստարանին մնացած խաղացողները, որոնց մարզիչները խաղում տեսնելու հնարավորություն կունենան: Զուգահեռ կկայանա այս խմբի մյուս հանդիպումը՝ Սաուդյան Արաբիա-Եգիպտոս, որը նույնպես մարզական առումով ոչինչ չի նշանակում. երկու թիմերն էլ միավոր չեն վաստակել: Հանդիպման ուղիղ ընթացքը՝ [url=http://cdn.livetvcdn.net/webplayer2.php?t=alieztv&c=68702&lang=ru&eid=656858&lid=961686&ci=411&si=1]այստեղ.[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր