6271 դիտում
19:49 25-06-2018
Գերմանիայի Ֆրայբուրգ քաղաքում բացվել է հայ նկարիչների ցուցահանդես
Հունիսի 24-ին ԳԴՀ Ֆրայբուրգ քաղաքի «Մորատ» արվեստի և արվեստագիտության ինստիտուտում «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության նախաձեռնությամբ բացվեց հայ նկարիչ Արման Վահանյանի «Տեսողական գոյացություններ» խորագրով առաջին լայնածավալ անհատական ցուցահանդեսը՝ նվիրված Հայաստանի Հանրապետության 100-ամյա հոբելյանին:
Ցուցահանդեսը կազմակերպվել է Ֆրայբուրգի քաղաքապետարանի մշակույթի վարչության, «Մորատ» ինստիտուտի, Շվեյցարիայի Բազել քաղաքի «Մերիան» հիմնադրամի և ԳԴՀ-ում ՀՀ դեսպանության աջակցությամբ:
Ցուցահանդեսի բացմանը ելույթով հանդես եկավ ԳԴՀ-ում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը, ով, մասնավորապես, նշեց, որ այս ցուցահանդեսը, ինչպես ցանկացած մշակութային միջոցառում, լինեն դրանք համերգներ, թե ցուցահանդեսներ, պետությունների և ժողովուրդների միջև մշակութային հարաբերությունների զարգացման համար լավագույն կամուրջներն են: Դեսպանը գոհունակությամբ ընդգծեց, որ Արման Վահանյանն իր ստեղծագործություններով ներկայացնում է հայ ժողովրդի պատմությունն ու արվեստը գերմանացի հանդիսատեսին:
Ելույթներով հանդես եկան նաև «Մորատ» ինստիտուտի տնօրենը, Ֆրայբուրգի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Բ. Քյոնեկեն, «Մշակույթների երկխոսություն» կազմակերպության հիմնադիր նախագահ Սոնա Հարությունյանը:
Ցուցահանդեսը կշարունակվի մինչև ս.թ. սեպտեմբերի 15-ը:
Տեղեկանք. «Մշակույթների երկխոսություն» կազմակերպությունը դեռ 2016թ. կազմակերպել էր Երևան-Ֆրայբուրգ-Բազել քաղաքների միջև արվեստագետների փոխանակման ծրագիրը, որի շրջանակներում հայ արվեստագետները վեց ամիս ժամկետով ապրում և ստեղծագործում են Ֆրայբուրգ և Բազել քաղաքներում՝ ներկայացնելով իրենց ստեղծագործությունները գերմանացի և շվեյցարացի հանդիսատեսին:
[img]http://st0.shamshyan.com/editor/0655836001529932136229798.jpg[/img]
[img]http://st0.shamshyan.com/editor/044263800152993213821599.jpg[/img]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1003 դիտում
15:44 18-04-2024
Արգիշտի Քյարամյանը նոր նշանակում է արել Քննչական կոմիտեում
595 դիտում
14:50 18-04-2024
Առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
400 դիտում
14:27 18-04-2024
Օկուպացված Արցախում ռուս-թուրքական համատեղ մշտադիտարկման կետրոնն ավարտում է իր գործունեությունը