211652_close_icon
views-count1970 դիտում article-date 22:11 25-06-2018

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում` հունիսի 22-ից 25-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 22-ից 25-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 104 դեպք։ Մասնավորապես՝ խարդախության 26, մարմնական վնասվածք հասցնելու և անձնական ունեցվածքի գողության 20-ական, յուրացման կամ վատնման 15, պաշտոնեական լիազորությունների չարաշահման 4, կողոպուտի, շորթման ու պաշտոնեական կեղծիքի կամ անփութության 3-ական, թմրամիջոցի հայտնաբերման և կաշառակերության 2-ական, գույքի դիտավորությամբ ոչնչացման, խուլիգանության, հարկերից խուսափելու, զենք-զինամթերքի առգրավման ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության 1-ական դեպք։ Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 6 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է խարդախության 3, մարմնական վնասվածք հասցնելու 2, անձնական ունեցվածքի գողության և ավազակային հարձակման 1-ական դեպք: Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 27 պատահար, ինչի հետևանքով 3 մարդ զոհվել է, 36-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր