211652_close_icon
views-count7715 դիտում article-date 09:54 25-06-2018

Սարատովկա գյուղի մոտակա անտառում քաղաքացի է կորել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ, ԼՐԱՑՎԱԾ

Հունիսի 25-ին, ժամը 07:00-ին որոնողական աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Դեպքի վայրում աշխատում են 26 փրկարար ծառայողներ: Կտրվի լրացուցիչ տեղեկություն: *** Հունիսի 24-ին, ժամը 18:27-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ ժամը 12:00-ի սահմաններում Վ. Ա.-ն (1939 թ.) կորել է Լոռու մարզի Սարատովկա գյուղի մոտակա անտառում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: ժամը 21:00-ի դրությամբ որոնողական աշխատանքներին մասնակցում են 10 փրկարար ծառայող, 10 ոստիկան, կորած քաղաքացու հարազատներից 5 հոգի և 3 գյուղի բնակիչ: Ժամը 22:20-ի դրությամբ աշխատանքներն ավարտվել են անարդյունք: [color=#CC0000]**** 10:10 Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ փրկարարներն ու քաղաքացիները Վ. Ա.-ին հայտնաբերել են անտառում, ով հայտնել է, որ ոտքն է վնասվել, ինչի համար էլ չի կարողացել տեղաշարժվել ու գիշերը անցկացրել է անտառում: Այս պահին փրկարարները պատգարակով մոտենում են դեպքի վայր, որպեսզի քաղաքացուն տեղափոխեն հիվանդանոց: [/color] Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր