211652_close_icon
views-count12862 դիտում article-date 17:56 24-06-2018

Դիեգո Մարադոնա. Արգենտինան չգիտի, ինչ է խաղում

Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Դիեգո Մարադոնան մեկնաբանել է թիմի վատ մրցելույթները 2018թ. աշխարհի առաջնությունում: «Մարդիկ հավատում էին, որ Սամպաոլին համակարգիչների, դրոնների կամ 14 օգնականների օգնությամբ կլուծի խնդիրները: Մինչդեռ Արգենտինան չգիտի, թե ինչ է խաղում: Նա որոշումներ չունի. ոչ կիսապաշտպանությունում, ոչ պաշտպանությունում, ոչ էլ՝ հարձակման գծում: Խորվաթիայի հետ խաղում Արգենտինան չէր կռվում գնդակի համար և չէր վերահսկում այն: Ֆեդերացիան ղեկավարում են ֆուտբոլից հեռու մարդիկ: Նրան ձևացնում են, սակայն ոչ մի ծրագիր չունեն, ամեն ինչ ինքնահոսի են թողել: Քանի որ այսօր բոլորը մեղադրում են Մեսիին, պետք է ասեմ, որ նա խաղաց այնքան, որքան՝ կարող էր: Դժվար էր թիմակիցների բոլոր խնդիրները լուծել», ասել է Մարադոնան:

Նմանատիպ նյութեր