211652_close_icon
views-count5859 դիտում article-date 15:48 24-06-2018

Ռուսաստանից Թուրքիա թռչող օդանավն արտակարգ վայրէջք է կատարել շարժիչի խափանման պատճառով

Նովոսիբիրսկից Անթալիա թռչող Pegasus Airlines ավիաընկերության Boeing 737 ուղևորատար օդանավը, որում եղել է 190 ուղևոր և անձնակազմի 6 անդամ, ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Ղազախստանի Ատիրաու քաղաքօ օդանավակայանում։ Ինչպես հայտնում է Ria Novosti-ն, պատճառը եղել է տեխնիկական. Խափանվել է օդանավաի շարժիչներից մեկը։ Նշվում է, որ Ղազախստանի քաղավիացիայի կոմիտեն հաղորդագրություն է ստացել օդանավի անձնակազմից խնդրի մասին։ Օդանավը բարեհաջող վայրէջք է կատարել նշված օդանավակայանում։

Նմանատիպ նյութեր