211652_close_icon
views-count6024 դիտում article-date 14:59 24-06-2018

Սիրիան բավականաչափ ուժ ունի վերականգնվելու համար. Բաշար Ասադ

Սիրիան պատերազմից հետո կվերականգնվի սեփական ուժերի շնորհիվ։ Նման հայտարարություն է արել Սիրիայի նախագահ Բաշար Ասադը, հաղորդում է Ria Novosti-ն։ «Նույնիսկ չնայած նրան, որ ներկա պահին պատերազմ է ընթանում, մենք բավականաչափ ուժ ունենք, որպեսզի վերականգնենք մեր երկիրը։ Մենք վստահ ենք դրանում»,-ասել է նա НТВ հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ։ Ասադը նշել է. «Գումար չունե՞նք, պարտք կվերցնենք մեր բարեկամներից, արտերկրում ապրող մեր հայրենակիցներից։ Մենք չենք անհանգստանում այդ հարցով։ Հնարավոր է, որ Սիրիայի վերականգնումը քիչ ավելի երկար տևի, այդուհանդերձ, մտահոգության առիթ չկա»,-հավելել է Ասադը։

Նմանատիպ նյութեր