211652_close_icon
views-count8044 դիտում article-date 21:26 23-06-2018

ԱԱ-2018. Մեքսիկացիները շարունակում են հիացնել. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԱ-2018-ի խմբային փուլի 2-րդ տուրում Մեքսիկայի հավաքականը 2։1 հաշվով հաղթեց Հարավային Կորեային: Մեքսիկացիները հերթական հիանալի հանդիպումը անցկացրեցին և 2:0 հաշվով հաղթում էին մրցակցին: Միայն հանդիպման ավելացված ժամանակում Սոն Հին Մինը գերազանց հարվածով խփեց հեղինակության գոլը: Առաջին խաղում մեքսիկացիները 1։0 հաշվով հաղթել էին Գերմանիայի հավաքականին և 6 միավորով գլխավորում են մրցաշարային աղյուսակը։ Հարավկորեացիները միավոր չեն վաստակել: Խմբի մյուս խաղում կհանդիպեն Գերմանիայի և Շվեդիայի հավաքականները։ Եթե գերմանացիները չհաղթեն, ապա Մեքսիկայի հավաքականը անկախ վերջին տուրի հանդիպումից, կապահովի իր տեղը փլեյ-օֆֆում: [b]ԱԱ-2018, F խումբ, 2-րդ տուր [/b] Հարավային Կորեա - Մեքսիկա՝ 1։2 Սոն Հին Մին, 90+3 - Կարլոս Վելա, 26, 11մ, Խավյեր Էրնանդես, 66
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր