211652_close_icon
views-count8108 դիտում article-date 18:41 23-06-2018

ԱԱ-2018. Բելգիան հերթական խոշոր հաղթանակը տարավ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ԱԱ-2018-ի խմբային փուլում՝ G խմբում Բելգիայի հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Թունիսին՝ 5:2: Բելգիացիների կազմում դուբլի հեղինակներ դարձան Լոնդոնի «Չելսիի» կիսապաշտպան Էդեն Ազարն ու «Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոմելու Լուկակուն։ Բելգիացները երկրորդ խոշոր հաղթանակն են տանում, ի դեպ՝ միակը մրցաշարում: Վաստակելով 6 միավոր, Ռոբերտո Մարտինեսի թիմը վաստակեց 6 միավոր և գործնականում ապահովեց իր տեղը փլեյ-օֆֆում: Վաղը կկայանա այս խմբի երկրորդ հանդիպումը՝ Անգլիա-Պանամա։ [b]ԱԱ-2018, G խումբ [/b] Բելգիա - Թունիս՝ 5։2 Էդեն Ազար, 6 (11մ), 51, Ռոմելու Լուկակու, 16, 45+3, Միշի Բատշուայի, 90 - Դիլան Բրոն, 18, Վահբի Հազրի, 90+3
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր