211652_close_icon
views-count7789 դիտում article-date 15:35 23-06-2018

ՀՀ պաշտպանության նախարարն այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 22-ին, ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը աշխատանքային այցով եղել է ՀՀ Գեղարքունիքի և Տավուշի մարզերում։ Պաշտպանության նախարարի այցը մեկնարկել է Վարդենիս քաղաքից: Դ. Տոնոյանը տեղում ծանոթացել է կայազորային հոսպիտալի և քաղաքային հիվանդանոցի շենքային պայմաններին, մատուցվող բժշկական ծառայություններին ու բուժհաստատությունների կարիքներին: Կայազորային հոսպիտալի և քաղաքային հիվանդանոցի բուժանձնակազմի հետ քննարկվել են երկու հաստատությունների համատեղ ու ներդաշնակ աշխատանքը համակարգելու և բուժսպասարկման որակը բարձրացնելու համար անհրաժեշտ քայլերը: Տավուշի մարզում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծանոթացել է Բերդ քաղաքի զինվորական հոսպիտալի և քաղաքային հիվանդանոցի շենքային պայմաններին և մատուցվող ծառայություններին, քննարկել գործառույթների համադրման մեխանիզմները և բուժսպասարկման արդյունավետության բարձրացման հետ կապված խնդիրներ: Շրջայցի ընթացքում ՀՀ պաշտպանության նախարարը զորամիավորման հրամանատարության ուղեկցությամբ այցելել է հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված մարտական հենակետեր, տեղում ծանոթացել օպերատիվ իրավիճակին, մարտական հերթապահության կրման պայմաններին, անձնակազմի բարոյահոգեբանական վիճակին, ինժեներական կառույցների հուսալիությանը, սննդի ապահովման խնդիրներին և տվել համապատասխան հանձնարարականներ: Դ. Տոնոյանը խրախուսել է դիրքապահ զինծառայողներին և մաղթել խաղաղ ու անվտանգ ծառայություն:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր