211652_close_icon
views-count6640 դիտում article-date 14:37 23-06-2018

ԱԱ-2018. Բրազիլիան և Շվեյցարիան վերջին վայրկյաններին են հաղթում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ռուսաստանում աշխարհի առաջնության 2-րդ տուրում Բրազիլիայի մեծ դժվարությամբ հաղթեց Կոստա Ռիկային: Բրազիլացիները ամբողջ խաղը տիրում էին նախաձեռնությանը, սակայն կոստառիկացիները բավական գրագետ էին պաշտպանվում, Նավասն էլ՝ հուսալի խաղում: 78-րդ րոպեին արտառոց իրավիճակ գրանցվեց. Նեյմարը մրցակցի տուգանային հրապարակում վայր ընկավ, մրցավարը 11 մ. հարված նշանակեց, սակայն կրկնապատկերը դիտելուց հետո որոշումը փոխեց: Ամեն ինչ վճռվեց խաղի ավելացված ժամանակում: Նախ՝ Կոուտինյոն վերջապես գրավեց մրցակցի դարպասը, իսկ վերջին վայրկյաններին աչքի ընկավ Նեյմարը՝ 2:0: Այս հաղթանակից հետո Բրազիլիան վաստակեց 4 միավոր: Խմբի մյուս խաղում Շվեյցարիան նույնպես վերջին վայրկյաններին կարողացավ հաղթել Սերբիային՝ 2:1: [b]ԱԱ-2018, E խումբ [/b] Բրազիլիա - Կոստա Ռիկա՝ 2։0 Ֆելիպե Կոուտինյո, 90+1, Նեյմար, 90+8 Սերբիա - Շվեյցարիա՝ 1։2 Ալեքսանդր Միտրովիչ, 5 - Գրանիտ Ջակա, 52, Ջերդան Շակիրի, 90+1
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր