211652_close_icon
views-count12719 դիտում article-date 13:56 23-06-2018

«Ահեղ ժապավենը». Ֆանտաստիկ վիպակ. մաս 8. Ժասմին Հայրապետյան. Hayreniq.am

[b]«Ահեղ ժապավենը». Ֆանտաստիկ վիպակ.մաս 8. Ժասմին Հայրապետյան, 12 տարեկան[/b] Նազիկը վեցրեց արցախյան ՛՛Արծվագորգի՛՛ կտորը, զարմացած թափահարեց. -Տատ, ախր գորգը շա՜տ փոքր է, ես այն ինչպե՞ս եմ օգտագործելու: _Դու մտածում ես, որ այսքան տարօրինակ բաների մեջ դա խնդի՞ր է ,- ժպտալով պատասխանեց տատիկը,- ուղղակի ասա ՛՛ԼՈԽ ԼՅԱՎԱ՛՛ կախարդական բառերը և այն կվերածվի մեծ թռչող գորգի: Հանկարծ Նազիկը բռնեց գլուխն ու ցավից գալարվեց. _Աաա՜, գլուխս ցավից պայթում է: …Այո՛, ինչ-որ տեղ ինչ-որ մեկը իր օգնության կարիքն ուներ: _Գնա աղջիկս: Գնա և կատարիր քո առաքելությունը,-Տատը գրկեց Նազիկին, համբուրեց նրա ճակատը: Նազիկը վազեց դեպի դուռը՝ իր ետևից լսելով տատիկի ձայնը. _Չմոռանա՜ս, 15 րոպեների մասին: *** Այդ ժամանակ Սև թաղամասի , Սև շենքի, Սև սենյակում լսվեց ազդանշանի ձայնը: _Գոդ, Սենչ, Լալի, արագացրեք, հիմա Նազիկը կհայտնվի այդ վայրում: Գոդ չմոռանաս իմ հրամանի մասին.-ասաց Բասը,-Նազիկին դու պետք է ոչնչացնես: _Չեմ մոռանա, շե՛ֆ, խոստանում եմ : Չարագործները նստեցին իրենց չարագնացն ու ճանապարհ ընկան: *** …Դրա նախորդ օրը քաղաքի նեղլիկ փողոցներից մեկի փոքրիկ շենքի երկրորդ հարկում ապրող Անուշ անունով մի աղջիկ պատրաստվում էր բարություն անել ՝ նվիրաբերություն կատարել մանկատանն ապրող երեխաների համար: Անուշը մանկատան տնօրենին արդեն զգուշացրել էր իր նվիրաբերության մասին, իսկ տնօրենը իր հերթին տեղեկացրել էր երեխաներին, ովքեր հենց այդ պահից սկսած վայրկյաններն էին հաշվում իրենց՝ Անուշի հետ հանդիպմանը: Անուշը նվիրաբերության իրերը տեղավորեց ավտոմեքենայի մեջ իսկ ինքը գնաց քնելու, քանի որ արդեն բավականին ուշ էր: … Սկսվեց տարօրինակ արկածներով և իրադարձություններով լի գիշերը: Կեսգիշեր էր՝ չարագործների ժամը: Չարագնացը հասավ բարության վայրը: Գոդը, Սենչը և Լալին մոտեցան իրերով լի ավտոմեքենային և Գոդը ասաց կախարդական բառերը . _Հեդոդա-Բի: Ավտոմեքենայի դուռը բացվեց : -Ոչնչացնե՜լ ամեն բան, հրամայեց Գոդը: -Ինչպե՜ս կասես, Գոդ,-ժպիտով նրան նայեց Լալին և մյուսների հետ անցան իրենց սև գործին: Սակայն ամեն ինչ այնքան հեշտ չէր , որքան թվում էր նրանց: Բացվող արևի հետ միասին փոթորիկ բարձրացավ և այդ փոթորկի միջից դուրս եկավ Նազիկը: Սկսվեցին ճակատագրական տասնհինգ րոպեները : Գոդը նկատելով Նազիկին՝ հարձակվեց նրա վրա, և իր գոտու մի հարվածով գետնին տապալեց աղջկան: Նազիկը հանեց իր ահեղ ժապավենը, կապկպեց Գոդին,նետեց հեռու: Գոդը ընկավ գետնին ու ցավից գոռաց: Նազիկը նորից նետեց ժապավենը: Ժապավենը սկսեց խեղտել Գոդին, սակայն այդ պահին աղջիկը հասկացավ, որ սիրտը չի թողնում դա անել, հասկացավ, որ ախր, չի կարող վնասել Գոդին: Նազիկը հիշեց տատիկի տված ծիրանի կորիզի մասին. Արագ հանեց կորիզը , պահեց արևի ուղղությամբ: Արևի շողերն անցան կորիզի միջով ու մտան Նազիկի սիրտը՝ մի պահ նրան ազատվելով Գոդի հանդեպ տածած զգացմունքից: Այդ ընթացքում Գոդին հաջողվեց կտրել ժապավենի մի մասն ու ազատ արձակվել: -Արագացրե՜ք, ոչնչացրեք բոլոր իրերը, ո՜չ մի բարություն, ո՜չ մի օգնություն երեխաներին, անընդհատ կրկնում էր Լալին: Նազիկը բաց թողեց իր երկար, շեկ մազերը:Մազերի մի մասով բռնեց Սենչի ոտքերից , մյուս մասով Գոդին կապկպեց, երրորդ մասով ուր է պետք է բռներ Լալիին , երբ Լալին շրջվեց, հանեց իր կախարդական վրձինը, օդի մեջ վրձինով դանակ նկարեց: Դանակն իրեղեն դարձավ:Լալին վերցրեց այդ դանակը, աչքի տակով չարությամբ նայեց Նազիկին, վեր բարձրացրեց այն և Նազիկի մազերից մի փունջ կտրեց: Այն մազերը , որոնք բռնել էին Սենչին ու Գոդին վայրկյանական անհետացան: Գոդը և Սենչը ազատվեցին: Նազիկը ուժասպառ ընկավ գետնին: _Դե , տեսնեմ հիմա ոնց ես հաղթելու մեզ,- ասաց Լալին,-մտածում էիր չեմ հասկանա՞, թե ինչի մեջ է քո ուժը: Նազիկը ընկավ գետնին, զգաց, որ ամեն վայրկյան թուլանում, կորցնում է ուժերը և այն է ,պիտի հանձնվեր, երբ հիշեց տատիկի խոսքերը. ՛՛ Նայիր Արարատին և ուժդ քառապատկիր՛՛: Նազիկը մի կերպ, ճիգ գործադրելով գլուխը թեքեց դեպի Արարատն ու շշնջաց. _Արարատ, օգնիր ինձ վերականգնել ուժերս: Հանկարծ Արարատից մի ուժեղ լույս ճառագեց, որը ուղղվեց Նազիկի կողմը: Մի պահ Նազիկը ողողվեց Հայոց սրբազան լեռան լույսով, ապա վեր թռավ տեղից , ձեռքերն առաջ պարզեց և ասաց. _Հայա՜: Այս կախարդական խոսքերից հետո Նազիկի ձեռքերից կայծեր արձակվեցին, որոնք հասնելով չարագործներին՝ միանգամից օդ հանեցին և մի կողմ շպրտեցին նրանց: Եվ մինչ չարագործներն ուժասպառ այստեղ-այնտեղ ընկած էին, Նազիկն արագ մոտեցավ նվիրաբերության իրերին, սկսեց հավաքել դրանք, ապա գրպանից հանեց ՛՛Արծվագորգի՛՛ կտորն ու ասաց. _Լոխ Լյավա՜: Արծվագորգի այդ փոքրիկ մասը միանգամից վերածվեց մեծ կախարդական թռչող գորգի: Նազիկը սկսեց նվրաբերության իրերն արագ տեղավորել իր գորգի վրա , մնաց վերջինը, երբ հանկարծ Լալին հավաքեց ուժերը , վեր կացավ իր տեղից , և օդում վրձինով ցախավել նկարեց : Նազիկը տեսնելով դա՝ նստեց իր գորգի վրա , վեր բարձրացավ օդ՝ գետնին թողնելով վերջին իրը: Լալին հեծնեց իր ցախավելը, նույնպես օդ բարձրացավ և սկսեց հետևել Նազիկին: Նազիկը արագացրեց իր ընթացքը , Լալին՝ նույնպես: Այդ ժամանակ Հրապարակի ժամացույցը սկսեց ահազանգել, որ տասնհինգ րոպեներն արդեն ավարտվում են, իսկ դա նշանակում էր, որ եթե Նազիկը չհասցնի տասնհինգ րոպեների ընթաքում ավարտին հասցնել բարության հաղթանակը, ապա հաղթանակ կտոնի չարը: Նազիկը օդում, Լալիի շուրջը, պտույտ կատարեց: Լալին մի պահ Նազիկին կորցրեց իր տեսադաշտից: Այդ պահին Գոդը ուշքի եկավ, նայեց կողքերը, տեսավ օդում իրար հետ պաքարող Նազիկին ու Լալիին, լսեց ժամացույցի գույժ հիշեցնող զարկերը, նկատեց գետնին մնացած իրը, նորից նայեց օդ ու մի պահ հիացմունքից քարացավ. Քամին խաղում էր Նազիկի երկար մազերի հետ, աղջկա գեղեցիկ աչքերից լույս էր ճառագում: Ժամացույցն ավելի ուժեղ սկսեց զարկել. Մնաց մի քանի վայրկյան: Գոդը սթափվեց իրեն պաշարած մտքերից, միանգամից հանեց իր գոտին: Գոտով վերցրեց վերջին իրը, նայեց շուրջը , որպեսզի ոչ ոք չտեսնի այն, ինչ պատրաստվում էր անել և այդ իրը նետեց դեպի Նազիկի գորգը : Ոչ ոք չնկատեց այն, ինչ արեց Գոդը… բացի Նազիկից: Նրանց հայացքները խաչվեցին և նրանք ակամայից ժպտացին միմյանց: Բակ դուրս եկած Անուշը սարսափեց: Հանկարծ երկնքից մի ժապավեն իջավ, փաթաթվեց Անուշին ու քաշեց վեր: Անուշը հայտնվեց կախարդական գորգի վրա: Այդ պահին հրապարակի ժամացույցը ավետեց տասնհինգ րոպեների ավարտի մասին: -Ո՞վ ես, դու , ի՞նչ է այստեղ կատարվում,-Անուշը զարմացած նայեց Նազիկին: -Հետո կբացատրեմ, իսկ հիմա գնանք, մանկատան երեխաներն անհամբեր քեզ են սպասում և կեցցես, որ բարությունն ես սերմանում: Արծվագորգը տանում էր, այս պայքարում հաղթած, Նազիկին: Ներքևում՝ գետնին մնացած Գոդն ու իր չարագործ ընկերները պարտված են, իսկ դա նշանակում է, որ նրանց սպասվում է սարսափելի դատաստան: (Շարունակելի) Նախորդ մասերը կարող եք կարդալ [url=http://www.hayreniq.am/am-n-4686.html]այստեղ[/url] Աղբյուրը՝ [url=http://www.hayreniq.am/am-n-4716.html]hayreniq.am [/url]

Նմանատիպ նյութեր