211652_close_icon
views-count4872 դիտում article-date 15:19 23-06-2018

ՌԴ-ում ՀՀ դեսպանատանը կայացել է «Մենք հիշում ենք Ստալինգրադը» ֆիլմի ցուցադրությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը հունիսի 22-ին տեղի է ունեցել ռեժիսոր Վլադիմիր Ռուսանևիչի «Մենք հիշում ենք Ստալինգրադը» վավերագրական ֆիլմի ցուցադրությունը՝ նվիրված Ստալինգրադի ճակատամարտի 75-ամյակին: Ֆիլմը ստեղծվել է Հայաստանում արդեն 16 տարի գործող «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» (ՀՌԵՄ) հասարակական կազմակերպության կողմից, որը հանդիսանում է հայ-ռուսական երիտասարդության առաջին պաշտոնական գրանցում ունեցող միավորումը: Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վարդան Տողանյանն իր ողջույնի խոսքում ընդգծել է հայ վետերանների դերն այդ կարևորագույն ճակատամարտում հաղթանակի հասնելու գործում։ Միջոցառման ավարտին Վարդան Տողանյանը շնորհակալագիր է հանձնել «Հայ-ռուսական երիտասարդական միասնություն» (ՀՌԵՄ) և «Հայաստանի Անմահ գունդ» ՀԿ-երի նախագահ Գոհար Ղումաշյանին՝ հայ-ռուսական համագործակցության ամրապնդման և խորացման գործում նշանակալի ավանդի համար։ Ֆիլմի ցուցադրությանը ներկա էին Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, հայկական և ռուսական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, դիվանագետներ և ՌԴ ԲՈւՀ-երում սովորող հայ ուսանողներ։ Միջոցառման գործընկերներն են ՀՀ պաշտպանության նախարարությունը, «Ռուսաստանում Ջավախքի Սփյուռք» ՀԿ-ն, ինչպես նաև «Ռուսաստանի հայերի միություն» հասարակական կազմակերպության մոսկովյան մասնաճյուղը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր