211652_close_icon
views-count9545 դիտում article-date 17:15 23-06-2018

Զինամթերքի կամավոր հանձնում Վաղարշապատում և Կապանում

Հունիսի 22-ին, ժամը 1-ին ոստիկանության Վաղարշապատի բաժին է ներկայացել Արշալույս գյուղի մի բնակիչ և հանձնել 2 ինքնաձիգ, 5.45 մմ տրամաչափի ինքնաձիգի 89 փամփուշտ, մեկ ցինկ՝ փակ վիճակում 5.45 մմ տ/չ փամփուշտներ, մեկ տրոտիլ՝ իր պայթուցիչով ու հայտարարել, որ հայտնաբերել է իր տան տանիքում մաքրման աշխատանքներ կատարելու ժամանակ և դրանք պատկանել են իր հանգուցյալ հորը, որը 1989-1994թթ մասնակցել է ԼՂՀ ազատագրական մարտերին և մահացել է 2011թ-ին: *** Ոստիկանության Կապանի բաժնի ՊՊԾ ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 22-ին ոստիկանություն է ներկայացել Շիկահող համայնքի մի բնակիչ և կամավոր հանձնել ինքնաշեն թմբուկավոր ատրճանակ, 5.45 մմ տրամաչափ 897, 7.62 մմ տրամաչափի 110 փամփուշտ և նռնականետի 1 ական: Ըստ քաղաքացու բացատրության՝ ատրճանակը և ռազմամթերքը հայտնաբերել է նույն օրը Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Կերեն գյուղի «Տրիցատի մոստ» կոչվող կամրջի տակ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր