211652_close_icon
views-count7458 դիտում article-date 15:00 23-06-2018

Հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելու մեղադրանքով հետախուզվողը կամավոր ներկայացավ ոստիկանություն

«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Կոտայքի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ հունիսի 22-ին, ժամը 16.30-ին, կամավոր բաժին է ներկայացել 1958 թ. ծնված Ռուբեն Վ.-ն, որը 2014թ. ապրիլի 29-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 205 հոդվածի (հարկերը, տուրքերը կամ պարտադիր այլ վճարումները վճարելուց չարամտորեն խուսափելը) 2-րդ մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր