211652_close_icon
views-count82842 դիտում article-date 23:14 22-06-2018

«Դինամո» մարզահամալիրում տեղի ունեցավ ոստիկանության մինի ֆուտբոլի հուշամրցաշար՝ նվիրված ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակին. Ձեզ բացակա չենք դնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հունիսի 18-ից 22-ը Հայաստանի «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպությունում անցկացվեց մինի ֆուտբոլի ամենամյա հուշամրցաշարը։ Այն նվիրված էր ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկաններ՝ ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանի, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի, ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանի և Արա Շախգուլյանի հիշատակին։ Եզրափակիչ խաղին և պարգևատրման արարողությանը ներկա էին ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գնդապետ Արմեն Ղուկասյանը, ոստիկանության զորքերի հրամանատարի պաշտոնի ժամանակավոր կատարող, գնդապետ Սամվել Հակոբյանը, «Դինամո» մարզական-հասարակական կազմակերպության նախագահի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Գառնիկ Հայրապետյանը, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաներ, զոհված ոստիկանների ընտանիքի անդամներ և հյուրեր։ Հուշամրցաշարը սկսվեց զոհված ոստիկանների հիշատակը լռությամբ հարգելով։ Եզրափակիչ խաղից առաջ գնդապետ Գառնիկ Հայրապետյանը ողջունեց ներկաներին և հաղթանակած երկու թիմերին մաղթեց առողջ մրցակցություն։ Հուշամրցաշարին մասնակցում էին ոստիկանության 16 ստոաբաժանումների հավաքական թիմեր։ Այն անցկացվում էր օլիմպիական մրցակարգով, երբ պարտվող թիմը դուրս է մնում հետագա պայքարից։ Եզրափակիչ մրցապայքարում խաղում էին ոստիկանության Պարեկապահակետային ծառայության գնդի և ոստիկանության զորքերի հավաքական թիմերը։ Արդյունքում՝ դիտարժան խաղի և անզիջում պայքարի շնորհիվ, պարեկայինները 8։3 հաշվող հաղթեցին ոստիկանության զորքերի հավաքականին։ Պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ խաղից անմիջապես հետո։ Պարգևները հանձնում էին մարզական կազմակերպության նախագահի առաջին տեղակալն ու ոստիկանության շտաբի պետը։ 3-րդ տեղը գրավելու համար պարգևատրվեց ոստիկանության Երևան քաղաքի վարչության հավաքականը, 2-րդը՝ ոստիկանության Զորքերի, իսկ պատվավոր 1-ին տեղը գրավեց Պարեկապահակետային ծառայության գնդի հավաքականը։ Գառնիկ Հայրապետյանը գնդի հրամանատար, ոստիկանության գնդապետ Արթուր Խուդինյանին հանձնեց փոխանցիկ գավաթը։ Հաղթող թիմի մարզիկները պարգևատրվեցին նաև դիպլոմներով, մեդալներով և դրամական պարգևով, իսկ մրցանակակիրները՝ համապատասխան կարգի մեդալներով և դիպլոմներով։ Պատվոգրեր հանձնվեցին նաև հուշամրցաշարի լավագույն դարպասապահին, խաղացողին, ռմբարկուին, լավագույն հարձակվողին և պաշտպանին։ Զոհված գործընկերների ընտանիքի անդամներին նույնպես հանձնվեցին պատվոգրեր, մեդալներ, հուշանվերներ և առաջնության հաղթող թիմի մարզիկների ստորագրություններով գնդակներ։ Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 715+
715+

Նմանատիպ նյութեր