211652_close_icon
views-count3586 դիտում article-date 23:20 22-06-2018

Թրամփի և Պուտինի հանդիպումը չի հակասի ՆԱՏՕ-ի որդեգրած քաղաքականությանը. Սթոլթենբերգ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենց Սթոլթենբերգը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի երկկողմ հանդիպումը չի հակասում հյուսիսատլանտյան դաշինքի որդեգրած քաղաքականությանը։ Այդ մասին գրում է The Guardian թերթը։ «Մենք նոր սառը պատերազմ չենք ուզում, չենք ուզում սպառազինությունների նոր մրցավազք, մենք ուզում ենք խոսել Ռուսաստանի հետ»,-մեջբերում է թերթը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի խոսքը։ Նշենք, որ նախօրեին Մեծ Բրիտանիայի կառավարությունը մտահոգություն է հայտնել, որ Պուտին-Թրամփ հանդիպումը սխալ ազդանշան կուղարկի Ռուսաստանին Սոլսբերիում ռուս նախկին հետախույզին ու նրա դստերը թունավորելու աղմկահարույց դեպքից հետո։

Նմանատիպ նյութեր