211652_close_icon
views-count8725 դիտում article-date 20:18 22-06-2018

Արմեն Մարտիրոսյանի և Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է

Սարի թաղի դեպքերից 2 տարի անց «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանի և Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Հատուկ քննչական ծառայությունից հայտնեցին, որ դադարեցվել է Երևան քաղաքի Սարի թաղում 2016 թվականի հուլիսի 29-ին զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ մեղադրվող Արմեն Մարտիրոսյանի, Դավիթ Սանասարյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև զանգվածային անկարգություններին մասնակցելու մեջ մեղադրվող Հովսեփ Խուրշուդյանի, Դավիթ Հովհաննիսյանի, Վահագն Ղումաշյանի, Հովհաննես Ղազարյանի, Գարիկ Առուստամյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով իրականացվող քրեական հետապնդումը՝ նրանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով: Վերացվել են նաև նրանց նկատմամբ կիրառված խափանման միջոցները: [color=#CC0000]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր