211652_close_icon
views-count5040 դիտում article-date 17:13 22-06-2018

Փրկարարները Շվեյցարիայի լեռներում 400 մարդ են տարհանել խափանված ճոպանուղու պատճառով

Շվեյցարիայում մոտ 3 հազար մետր բարձրության լեռան գագաթից շուրջ 400 զբոսաշրջիկ են տարահանել ուղղաթիռների միջոցով: Այս մասին հայտնում է TACC-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ նման անհրաժեշտությունն առաջացել Է ճոպանուղու անսարքության պատճառով, որը պետք Է զբոսաշրջիկներին հասցներ ներքևում գտնվող լեռնադահուկային առողջավայր: Մարդկանց տարհանելու նպատակով գործի Է դրվել 4 ուղղաթիռ, որոնք նրանց տեղ են հասցրել խմբերով: Միջադեպի պատճառով, որը տեղի է ունեցել Շլիթհորն լեռան վրա, ոչ ոք չի տուժել:

Նմանատիպ նյութեր