211652_close_icon
views-count75322 դիտում article-date 11:03 22-06-2018

Հերթական խելակորույս դատական վճիռը Երևանում. երեխայի մահվան փաստով դատավորը հա՛մ նալին խփեց, հա՛մ մեխին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հունսի 20-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբի ղեկավար նշանակված, նույն վարչության հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Ադամյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության Շենգավիթի դատարան, որպեսզի դատարանը ևս 2 ամսով կալանավորման որոշումը երկարացնի Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Դանիբեկյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ որոշում է կայացրել և բավարարել և՛ քննիչի միջնորդությունը, և՛ կալանավորվածի փաստաբանի միջնորդությունը: Կալանավորված Սարգիս Գյուլումյանի փաստաբան Համազասպուհի Գրիգորյանն էլ միջնորդել էր, որպեսզի իր պաշտպանյալի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը փոխարինվի գրավով: Ստացվում է՝ դատավորը և՛ նալին խփեց, և՛ մեխին: Ու հիմա եթե կալանավորվածը 1 միլիոն գրավը մուծի, ապա նա բանտից ազատվելու է և նախաքննությունը կատարվելու է նրա՝ դրսում լինելու պայմաններում: Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2018/04/26/1094630/]ավելի վաղ [/url]հայտնել էր ֆոտոլրագրողը, ապրիլի 26-ին հիվանդանոցում մահացել էր 1-ամյա Յուրի Պապովը, ով հիվանդանոց էր տեղափոխվել ապրիլի 24-ին Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով, երբ մեկ այլ ավտոմեքենա բախվել էր Mercedes մակնիշի ավտոմեքենային և դիմել փախուստի, իսկ Mercedes-ի վարորդն էլ հարվածի արդյունքում չկարողանալով կառավարել ավտոմեքենան, բախվել էր պարսպին, ինչի հետևանքով էլ 4 հոգի տեղափոխվել էր հիվանդանոց։ Հաջորդ օրը ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք էր ներկայացել Mercedes-ին հարվածած Opel-ի վարորդը և խոստովանել, որ ինքն է եղել Mercedes-ին բախվողը։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ ճանապարհատրանսպորտային պատահարներիգործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունքում նախապատրաստված նյութերը փոխանցվելու էին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր