211652_close_icon
views-count105960 դիտում article-date 21:30 21-06-2018

Դերասան Հայկ Մարությանը հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու մասին

Սիրված դերասան Հայկ Մարությանը հայտարարել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն անդամակցելու և պայքարը քաղաքական դաշտում շարունակելու մասին: «Սիրելի հայրենակիցներ, հենց նոր ստորագրեցի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը անդամակցելու դիմումը: Բոլորդ գիտեք, որ ես երբևէ ոչ մի կուսակցության անդամ չեմ եղել: Բայց մեր պայքարը դրսում ավարտվել է, և եկել է ժամանակը համախմբվել Հայաստանը ավելի բարեկեցիկ և ուժեղ դարձնելու գաղափարի շուրջ: Պայքարը շարունակելու եմ քաղաքական դաշտում։ Միշտ ձեզ հետ եմ, միշտ ձեր կողքին։ Կաշը գնաաաաաց»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նա։

Նմանատիպ նյութեր