211652_close_icon
views-count42421 դիտում article-date 19:56 21-06-2018

Արտակարգ իրավիճակ Լոռու մարզում. 3 օրվա չդադարող անձրևը գյուղացիներին անհանգստացնում է. նրանց հույսը «Նոյի տապանն է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

3 օրվա անձրևներից հետո երեկ՝ հունիսի 20-ին, Լոռու մարզի Տաշիրի վարչական տարածքում իսկական արտակարգ իրավիճակ է ստեղծվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հորդառատ անձրևները իսկական ջրհեղեղ են առաջացրել քաղաքում. ջուրը պետք է առուներով հոսի, սակայն ողողել է մեծ թվով փողոցներ: [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում բնակիչներն ասում էին. «Ջուրը, բացի նրանից, որ անհարմարություններ է պատճառում մեզ, նաև մեծ վնասներ է հասցրել մեծ թվով բնակիչների՝ լցվելով տներ ու նկուղներ: Բնակիչներով ժամերով փորձել ենք մեր ձեռքի տակ եղած միջոցներով հեռացնել կուտակված ջուրը: Շատերիս էլ օգնության է հասել տեխնիկան: Նախնական հաշվարկներով՝ վնասվել է 19 տուն, իսկ Դաշտադեմ համայնքում էլ՝ 20 տուն: Տաշիրում ամեն տարի այս խնդրի առաջ ենք կանգնում, երբ հորդառատ անձրևներ են սկսվում: Ջուրն այնքան շատ է, որ երթևեկությունն է կաթվածահար լինում, իսկ փողոցով անցնելը պարզապես դառնում է անհնար»: Բնակիչները նաև ասում էին, «Համայնքի ղեկավարն առաջին պահից մեր կողքին է եղել, մեզ հետ հավասար անում է, ինչ հնարավոր է։ Ահազանգել է նաև արտակարգ իրավիճակների նախարարություն և Լոռու մարզպետարան։ Գյուղում ունենք տեխնիկայի պակաս, ու լավ կլինի, որպեսզի մարզպետարանը մի քանի տեխնիկայով օգնի գյուղին»։ Համայնքապետարանից էլ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցին հայտնել են, որ անջրևաջրերի հետևանքով բնակիչների կրած վնասի չափը ճշտելու համար ստեղծվել է հանձնաժողով, ովքեր այդ մասին հաշվետվությամբ դիմելու են Լոռու մարզպետարան ու ՀՀ կառավարություն: Բնակիչներն էլ երեկ անգամ կատակում էին՝ ասելով. «Անձրևաջրերն ընենց էին էկել ու գետերն էնպես էին վարարել, մնում էր՝ մի հատ Նոյի տապան սարքեինք ու ողջ գյուղով, խոշոր ու մանր եղջերավոր անասուններով պատսպարվեինք տապանում»։ Լուսանկարները և տեսանյութը՝ Ռոբերտ Աբրահամյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր