211652_close_icon
views-count32269 դիտում article-date 19:18 21-06-2018

ՀՔԾ-ն դադարեցրել է Նիկոլ Փաշինյանի և մի շարք այլ անձանց նկատմամբ քրեական հետապնդումը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է: Ինչպես հայտնեցին Հատուկ քննչական ծառայության մամուլի ծառայությունից, Երևանում ապրիլի 13-ից 22-ը տեղի ունեցած իրադարձությունների փաստի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով և 2251-րդ հոդվածի 1-ին, 2-րդ մասերով քննված քրեական գործով 2018թ.-ի ապրիլի 22-ին ձերբակալվել էին ՀՀ ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանն ու Սասուն Միքայելյանը: Քրեական հետապնդում էր իրականացվում նաև Դավիթ Սանասարյանի, Արմեն Գրիգորյանի, Լևոն Բարսեղյանի, Տիգրան Մազմանյանի, Նաիրի Սարգսյանի, Էրիկ Խաչատրյանի, Գևորգ Մանուկյանի, Գոռ Միրզոյանի և Հայկարամ Մնացականյանի նկատմամբ: 2018թ.-ի հունիսի 21-ին ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել քրեական հետապնդումը դադարեցնելու և քրեական գործով վարույթը կարճելու մասին՝ վերը նշված անձանց արարքներում հանցակազմի բացակայության հիմքով:

Նմանատիպ նյութեր