211652_close_icon
views-count19774 դիտում article-date 17:41 21-06-2018

Շնորհակալություն, բժիշկ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի ընթերցողներից մեկը նամակ է ուղարկել, որում իր երախտիքի խոսքն է ուղղում «Աստղիկ» ԲԿ-ի բժիշկ֊էնդոկրինոլոգ Նաիրա Զոհրաբյանին։ Նամակը ներկայացնում ենք ստորև. «Մարդ կա` մարդ է, մարդ կա` զարդ է», «Գիտելիքները մարդուն կշիռ են տալիս, իսկ արարքները` փայլ»: Այսպիսի դիպուկ աֆորիզմներով թերևս կարելի է հեղեղել այս գրառումը, որոնք անմիջականորեն վերաբերվում են նաև «Աստղիկ» բժշկական կենտրոնի բժիշկ֊էնդոկրինոլոգ Նաիրա Հրաչյայի Զոհրաբյանին: Ես ամպագոռգոռ բառեր չեմ գրի, չեմ կարող, չեմ սիրում, և ոչ էլ կպատմեմ մեր ծանոթության մասին։ Ես կարող եմ միայն հայտնել իմ երախտագիտությունը, հիացմունքը, շնորհակալությունը: Ես անսահման ուրախ եմ, որ դուք կաք: Ուրախ եմ ոչ միայն ինձ համար, այլ բոլոր այն մյուս մարդկանց համար, որոնց, «Աստված չանի», եթե մի օր հանկարծ ճակատագիրը գետնին տապալի: Այս վատ աշխարհում ապրում է բնության անհաջողակը` մարդը, դեռևս ծնունդից առաջ դատապարտված, որը չարանում, վայրենանում և կորցնում է մարդկային դեմքը օրեցօր, ժամ առ ժամ: Բայց ինչքան լավ է, որ այս քաոսային կյանքում ապրում են նաև Ձեզ նման անհատականություններ, որոնք, իհարկե, հաշված են: Ես շատ սկզբունքային մարդ եմ և ինձ ոչ մի հարկադիր ուժ չէր կարող ստիպել գրիչ վերցնելու, եթե ոչ հոգու թելադրանքը: Կարելի է մտածել, որ բարությունը Ձեզանից է սկսվել: Ապրեք, միշտ այդպես` Ձեր տեսակին անդավաճան: Նաիրա Զոհրաբյանը` Եզակի նմուշ է Բացառիկ մարդ Հազվագյուտ երևույթ: Եթե մոտենաք և բացեք նրա աշխատասենյակի դուռը, կհամոզվեք, որ ինչքան տաքություն կա ներսում։ Բարիքը Ձեր ջերմ ձեռքի, Ձեր դեմ բարություն թող բերի: Ապրեք Աստծո օրհնությամբ և խաղաղությամբ։ Եվ թող Աստված պահապան լինի Ձեզ… իմ սիրելի բժիշկ։ Արժե ավելի շատ երախտիքի խոսքեր հղել նրան, բայց որպեսզի շատերի աչքերին ու ականջներին հայկական սովորության համաձայն երախտիքի արտահայտման այս տարբերակը որպես գովազդ չընկալվի, ուզում եմ պարզապես ամբողջ սրտով ու հոգով բարձրաձայնել՝ Շնորհակալություն... Հարգանքներով` Էմմի Մանուկյան»։

Նմանատիպ նյութեր