211652_close_icon
views-count24811 դիտում article-date 15:19 21-06-2018

Արտակարգ դեպք Շիրակի մարզում. Գյումրու Վարդանանց հրապարակում Mercedes է վառվել. այն վերածվել է մոխրակույտի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Դեռևս անհայտ պայմաններում, Գյումրի քաղաքի Վարդանանց հրապարակում հրդեհ է բռնկվել Mercedes մակնիշի 34 PՍ 865 համարանիշի ավտոմեքենայում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Գյումրիի թիվ 48 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջներն ու քաղաքացիները մարել են Mercedes -ում առաջացած հրդեհը, սակայն ավտոմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի, այն այլևս սեփականատերը չի կարող շահագործել: Դեպքի վայր են ժամանեկ Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները: Ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, զոհեր և վիրավորներ չկան: Փաստի առթիվ ոստիկանության Գյումրիի բաժնում նյութեր են նախապատրաստվում, որտեղ էլ պարզվելու է ավտոմեքենայի սեփականատիրոջ և վարորդի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 20+
20+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր