211652_close_icon
views-count27853 դիտում article-date 11:59 21-06-2018

«Երևան, իմ սեր»-ն արձագանքում է SHAMSHYAN.com-ի հրապարակմանը

Օրեր առաջ անդրադարձել էինք «Երևան, իմ սեր» հիմնադրամին պատկանող Սբ․ Հովհաննես եկեղեցու հարևանությամբ գտնվող տարածքի խնդրին, որն ավելի քան հինգ տարի է չի կառուցապատվում։ Մամուլի տարբեր հրապարակումներից մեզ հաջողվել էր պարզել, որ 2013 թ. հունվարին կառավարության որոշմամբ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցու հարակից տարածքի 1005 քառակուսի մետր մակերեսով, ավելի քան 400 միլիոն դրամ արժեք ունեցող տարծքը անվարձահատույց նվիրաբերվել է «Երեւան,իմսեր» հիմնադրամին՝ կառուցապատման նպատակով։ Սակայն,հակառակ բազմաթիվ փորձերի, չէր հաջողվել զրուցել հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանի հետ։ «Արժե՞ արդյոք հավատալ «Երևան իմ սեր»-ի խոստովանությանը» վերնագրով հոդվածի հրապարակումից հետո հիմնադրամից տեղեկացրեցին, որ պատրաստ են ներկայացնել խնդրի վերաբերյալ մանրամասներ։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] թղթակցին հարցազրույց է տվել հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը։ Ի դեպ տարածքի կառուցապատման խնդրով մտահոգ բնակիչների մի մասը պահանջում է, որպեսզի օր առաջ սկսվի մանկական կենտրոնի շինարարությունը, քանի որ, ըստնրանց, լքված տարածքը բնակիչների համար լուրջ սպառնալիք է դարձել, իսկ մյուս մասը(նրանք այդ տարածքի նախկին բնակիչներն են)չի ցանկանում որպեսզի հիմնադրամը սկսի կառուցապատումը, քանի դեռ իրենք չեն ստացել իրենց բնակարանները։ [b]-Պարոն Կարապետյան ո՞րն է պատճառը, որ չի կառուցապատվում «Երևան, իմ սեր» հիմնադրամին անվարձահատույց տրամադրված 1005 քառակուսիմետրմակերեսով տարածքը։[/b] -Կա բնակիչների մի խումբ, որոնք դժգոհում են և չեն ցանկանում, որ այդ թաղամասում ընդհանրապես որևէ կառույց լինի, այդ թվում բարեգործական, քանի դեռ իրենց խոստացված բնակարանները չեն տվել (նրանք պետք է բնակարաններ ստանային նույն թաղամասում կառուցվող նորակառույցում), թեև հիմնադրամի ծրագրով կառուցվելիք մանկական բարեգործական կենտրոնը և այդ նորակառույցը, որտեղ պետք է բնակարաններ ստանային բնակիչները, միմյանց հետ ոչ մի կապ չունեն։ Դրանք տարբեր ծրագրերիտարբեր կառույցներ են։ Մենք իհարկե շատ լավ հասկանում ենք այդ բնակիչներին, որովհետև նրանց մեջ կան բազմազավակ ընտանիքներ, որոնք երեխաների հետ ավելի քան հինգ տարի է մնացել են առանց տանիքի։ Մեր՝ մանկական կենտրոն կառուցել-չկառուցելը, նրանց խնդիրը որևէ կերպ չի լուծում։ [b] -Անցել է ավելի քան հինգ տարի , ինչո՞ւ է խնդիրը շարունակում օդում կախված մնալ։ [/b] -Տարիներ առաջ, երբ կոնդեցիները մեր կառուցապատման դեմ ակտիվ բողոքի ակցիաներ էին կազմակերպում, դիմեցին մեր հիմնադրամի խորհրդին ու խնդրեցին հետաձգել մանկական կենտրոնի կառուցումը, քանի դեռ իրենց բնակարանները պատրաստ չեն։ Այսինքն նրանք դեմ են ոչ թե մանկական կենտրոն կառուցելուն կամ հիմնադրամին գործունեությանը, այլ իրենք ընդհանրապես չեն ուզում, որպեսզիորևէ բան կառուցվի այդ տարածքում։ Իսկ այսօր այնքան հուսահատ են, որ պատրաստ են ուղղակի ամեն կերպ խոչնդոտել կենտրոնի կառուցմանը, իրենց խնդրին ուշադրություն դարձնելու համար։Տարիներ առաջ, այդ բնակիչների խնդրանքով, մեկ անգամ արդեն հետաձգվել էր կենտրոնի կառուցումը, այս տարի էլ գրեթե նույն պատճառով հետաձգվեց, քանի որ բնակիչներին խոստացել են, որ 2018 թ․-ին կավարտվի նորակառույցի շինարարությունը և կստանան իրենց բնակարանները։Իսկ մենք չենք ուզում, որպեսզի մանկական բարեգործական կենտրոնը կառուցվի մի իրավիճակում, երբ իրենց երեխաների հետ դրսում են մնացել նախկինում այդ տարածքում ապրող ընտանիքները․չէ որ դա բարեգործական ծրագիր է։ -[b]Այնուամենայնիվ մարդկանց մի խումբ շարունակում է դժգոհել, ի՞նչ կասեք այս դեպքում։[/b] -Ես չգիտեմ, թե այսօր ովքեր են այդ բողոքող մարդիկ, որովհետև կուզեի հանդիպել, զրուցել ու հասկանալ խնդիրը։ Մի կին, որ գրել էր մեզ և իր դժգոհությունն էր հայտնել, առաջարկեցինք հանդիպել, բայց նա հազար ու մի պատճառ բերեց և չցանկացավ հանդիպել։ Ինձ համար դա շատ տարօրինակ է։ Ես ինքս շահագրգիռ եմ հանդիպել բոլոր էն մարդկանց հետ, ովքեր ինչ- որ դժգոհություն ունեն։ «Երևան, իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյանը հավաստիացրեց, որ այս տարի արդեն ստացել են նոր շինթույլտվություն, քանի որ նախորդի ժամկետը լրացել էր։ Այսինքն կա շինթույլտվություն, կա անհրաժեշտ գումարը, շինարարական կազմակերպությունն ընտրված , եթե հնարավոր լինի համաձայնության գալ երկու կողմերի հետ, հիմնադրամը պատրաստ է սկսել մանկական վերականգնողական կենտրոնի շինարարությունը։ Ի դեպ «Երեվան, իմսեր»հիմնադրամը ընդլայնում է գործունեությունը՝ հանդես գալով երիտասարդներին ուղղված հետաքրքիր նախաձեռնություններով։ Հունիսի 20-ին հիմնադրամի տարածքում տեղի էունեցել «Հնարավորություններերիտասարդներին» տոնավաճառը: Նպատակը մեկն է՝ նույն հարկի տակ հավաքել տարբեր ոլորտների ներկայացուցիչների, որոնք առաջարկում են աշխատանքային պրակտիկա, փորձի փոխանակումևզանազան այլ ծրագրեր երիտասարդների համար: [b]Հարցազրույցը վարեց Նարա Եփրեմյանը[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր