211652_close_icon
views-count39986 դիտում article-date 11:42 21-06-2018

Խոշոր ավտովթար Արարատի մարզում. բախվել են BMW X5-ն ու Suzuki-ն. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունիսի 20-ին, խոշոր ավոտվթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Կանաչուտ-Մրգանուշ գյուղամիջյան ավտոճանապարհին բախվել են Մրգավան գյուղի բնակիչ, 42-ամյա Դավիթ Հարությունյանի վարած BMW X5 մակնիշի 5041 AԼ տրանզիտ համարանիշի և Երևանի բնակիչ, 39-ամյա Գրիգոր Ստեփանյանի վարած Suzuki մակնիշի 15 ՕՕ 061 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Գ. Ստեփանյանը և Դ. Հարությունյանի ուղևորներ, համագյուղացիներ, 32-ամյա Համլետ Ավագյանն ու 31-ամյա Ալբերտ Խաչատրյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արտաշատի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին դ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Սանասար Հարությունյանի գլխավորությամբ: Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Արտաշատի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Հովհաննիսյանի գլխավորությամբ: Փաստ առթիվ ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի հետաքննիչ Բադալյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 16+
16+

Նմանատիպ նյութեր