211652_close_icon
views-count14804 դիտում article-date 22:55 20-06-2018

ՍԱՊԾ աշխատակիցների բաց նամակը՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Մեծարգո պարոն Վարչապետ Սույն թվականի հունիսի 19-ին, ժամը 18-ին, ՀՀ կառավարության կայքում հրապարակվել է Ձեր որոշմամբ հաստատված՝ Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կառավարման խորհրդի կազմը: Ապա միայն սոցիալական կայքերից (ՓՄՁ համագործակցության ասոցիացիայի ֆեյսբուքյան էջից) է հայտնի դարձել, որ այսօր՝ հունիսի 20-ին, կայանալու է խորհրդի նիստը՝ տեսչական մարմնի ղեկավարի թեկնածության հարցը քննարկելու համար: Ըստ նույն սոցիալական ցանցի՝ ներկայացվել էր մեկ թեկնածու, որի վերաբերյալ մտահոգություն ունենալով, հասարակական կազմակերպությունները մատնանշել են այլընտրանքային թեկնածուներ առաջադրելու գաղափարը: Ծառայության երկարամյա փորձ ունեցող մասնագետը՝ Արմեն Վարդանյանը, թեև ուշացած տեղեկանալով այդ մասին, այնուամենայնիվ ողջունել է թափանցիկության և այլընտրանքի հնարավորությունը և հունիսի 20-ին՝ մինչև խորհրդի նիստի սկսվելը, խորհրդի կազմում ներկայացված հասարակական կազմակերպության ներկայացուցիչների՝ Բաբկեն Պիպոյանի, Հակոբ Ավագյանի էլեկտրոնային հասցեներին ներկայացրել է իր կենսագրությունը: Ցավոք, այսօրվա նիստում Ա. Վարդանյանի թեկնածությունը չի քննարկվել՝ առնվազն մեկ օր առաջ կենսագրականը խորհրդի անդամներին չներկայացնելու պատճառաբանությամբ: Թեև թեկնածուների ներկայացման ընթացակարգերը կանոնակարգված չեն, արդյունքում պարզվել է, որ, այնուամենայնիվ, անհասկանալի սկզբունքով ընդունվել են երեք այլ թեկնածություններ և քննարկվել: Սա հիմք է տալիս եզրակացնելու, որ մեկ օր առաջ խորհրդի կազմը հրապարակելու և հաջորդ իսկ օրը նիստ անցկացնելու իրողության պարագայում գործնականում այդ պահանջի ապահովումը իրատեսական և օբյեկտիվ չէ՝ հաշվի առնելով նաև թեկնածուների ներկայացման և նիստի անցկացման վերաբերյալ ընթացակարգի փաստացի բացակայությունը: Արմեն Վարդանյանը Ծառայության գուրծունեության ոլորտներին ամբողջապես տիրապետող, ՀՀ գյուղատնտեսության նախարարության համակարգում պետական աշխատանքային և ղեկավարման երկարամյա փորձով, ծառայության ստեղծման հիմք հանդիսացող սննդի անվտանգության ու անասնաբուժական տեսչության և սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ստեղծման և կայացման գործում բացառիկ դերակատարություն ունեցող մասնագետ է, ով վայելում է աշխատանքային կոլեկտիվի հարգանքը և անվերապահ աջակցությունը: Ձեր ուշադրությունն ենք հրավիրում վերը նշված հանգամանքների վրա և ակնկալում, որ կանցկացվի սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի խորհրդի ևս մեկ նիստ, որում կքննարկվեն բոլոր հնարավոր թեկնածությունները: Կից ներկայացվում է Արմեն Վարդանյանի կենսագրությունը: Անհրաժեշտության դեպքում կներկայացվեն Ծառայության աշխատողների երաշխավորությունը հաստատող ստորագրությունները: [b]Հարգանքով՝ Ծառայության աշխատակիցներ [/b] [b]ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ[/b] Ծնվել է 20.01.1977թ, Հայաստանի Հանրապետություն, քաղաք Սևան: [b]ԿՐԹՈՒԹՅՈՒՆ[/b] 1983-93թթ սովորել և գերազանցությամբ ավարտել է Սևանի թիվ 4 միջնակարգ դպրոցը. 1994-1999թթ սովորել և գերազանցությամբ ավարտել է Հայկական գյուղատնտեսական ակադեմիայի անասնաբուժական բժշկագիտության ֆակուլտետը. 1999-2002թթ սովորել և գերազանցությամբ ավարտել է ՀՀԳԱ ասպիրանտուրան` համաճարակաբանություն, մանրէաբանություն, իմունաբանություն, սնկաբա-նություն մասնագիտացմամբ. 2002թ պաշտպանել է թեկնածուական թեզ և ստացել անասնաբուժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, գիտական հոդվածների, թեզերի, մեթոդական ցուցումների հեղինակ: [b]ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ [/b] 1999-2002թթ ՀՀ գյուղատնտեսության նախարարության <<Մարտունու անասնաբուժական սպասարկման կենտրոն>>, անասնաբույժ. 2003-2004թթ ՀՀԳԱ համաճարակաբանության և մակաբուծաբանության ամբիոն, ասիստենտ և դասախոս. 2004-2005թթ ՀՀ գյուղատնտեսության նախարարության <<Հակահամաճարակային և ախտորոշիչ կենտրոն>> ՊՈԱԿ, անասնաբույժ շիճուկաբան, մանրէաբան. 2005-2007 ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի անասնաբուժական պետական տեսչություն, գլխավոր մասնագետ. 2007-2011թթ ՀՀ գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի սննդամթերքի անվտանգության և անասնաբուժական պետական տեսչություն, 2007-2008թթ` սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի գլխավոր մասնագետ, 2008-2009թթ` Գեղարքունիքի մարզային կենտրոնի պետ, 2009-2011թթ` պարենային հումքի, դեղերի և կերի հսկողության բաժնի պետ 2011 թ-ից մինչ օրս ՀՀ գյուղատնտեսության նախարարության կառավարման ոլորտում գործող սննդամթերքի անվտանգության պետական ծառայություն, աշխատակազմի ռազմավարության, պլանավորման, մեթոդաբանության և մոնիթորինգի վարչության պետ, ունի ՀՀ քաղաքացիական ծառայության 1-ին դասի խորհրդականի դասային աստիճան: [b]Աշխատանքային գործունեության ընթացքում` [/b] 2005թ-ին ՀՀ վարչապետի որոշմամբ պարգևատրվել է շնորհակալագրով ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում բարեխիղճ և արդունավետ աշխատանքի համար. 2016թ-ին ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետի հրամանով պարգևատրվել է սննդամթերքի անվտանգության ապահովման և համակարգի կայացման գործում նշանակալի ավանդի և կատարած արդյունավետ աշխատանքի համար. 2017թ-ին ՀՀ գյուղատնտեսության նախարարի հրամանով պարգևատրվել է շնորհակալագրով գյուղատնտեսության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի և բեղմնավոր աշխատանքի համար: Համակարգել և կանոնակարգել է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության գործունեության պլանավորումը, մեթոդաբանական և մոնիթորինգային վերլուծության աշխատանքները: Մշակել է սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ոլորտային գործունեության օրենսդրական դաշտը` 1/ անասնաբուժության, սննդամթերքի անվտանգության ոլորտային օրենսդրությունը <<Անասնաբուժության մասին>> , <<Սննդամթերքի անվտանգության մասին>>, <<Բուսասանիտարիայի մասին>>, <<Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին>> ՀՀ օրենքները, 2/ սննդամթերքին առնչվող տեխնիկական կանոնակարգեր, ոլորտները կանոնակարգող ՀՀ կառավարության որոշումներ, ՀՀ գերատեսչական նորմատիվ և անհատական ակտեր /հրամաններ/, 3/ անասնաբուժական ծառայության կազմակերպման համակարգային փոփոխության` համայնքային անասնաբույժների ինստիտուտի ձևավորման քայլերը և գործողությունները 4/ կենդանիների համարակալման, նույնականացման և գրանցման համակարգի ձևավորման քայլերը և գործողությունները 5/պարտադիր սպանդանոցային մորթի անցման համակարգի ձևավորման քայլերը և գործողությունները 5/ կենդանիների վարակիչ հիվանդությունների դեմ պայքարի ազգային ծրագրեր, կանխարգելման և վերացման հրահանգներ, 6/ հիվանդությունների հսկողության և սննդամթերքի անվտանգության ապահովմանն ուղղված մոնիթորինգային ծրագրեր: 2011-2014թթ-ին սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում համակարգել է ՀՀ-Եվրոպական Միություն, խորը և համապարփակ ասոցացման համաձայնագրի սանիտարիա և բուսասանիտարիա ոլորտներում սահմանված պարտավորությունների կատարումն ապահովող սննդամթերքի անվտանգության համակարգի ռազմավարությունը և ռազմավարությամբ սահմանված գործողությունների` ինստիտուցիոնալ փոփոխությունների իրականացման աշխատանքները. 2014թ-ից մինչ օրս սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունում համակարգել է Եվրասիական Տնտեսական Միությանն անդամակցության ճանապարհային քարտեզի մշակման և քարտեզով նախատեսված գործողությունների` ինստիտուցիոնալ փոփոխությունների իրականացման աշխատանքները: 2015թ-ից Եվրասիական Տնտեսական Միությունում սանիտարական, բուսասանիտարական, տեխնիկական կանոնակարգման ոլորտներում գործող մասնագիտական աշխատանքային խմբերում ՀՀ լիազոր մարմնի ներկայացուցիչ: 2017թ-ից Եվրասիական տնտեսական միությունում սանիտարական, բուսասանիտարական, տեխնիկական կանոնակարգման ոլորտներում գործող խորհրդատվական կոմիտեներում և ենթակոմիտեներում ՀՀ լիազոր մարմնի ներկայացուցիչ: 2017թ-ից Եվրասիական տնտեսական միության դեղագրքի` ֆարմակոպեայի կոմիտեի անդամ: Սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության ոլորտներում միջազգային փորձի ուսումնասիրություն, վերապատրաստման դասընթացներ և կուրսեր, սեմինարներ Եվրոպական և ԱՊՀ անդամ երկրներում, ԱՄՆ-ում, Չինաստանում: Ամուսնացած է, ունի 2 երեխա:

Նմանատիպ նյութեր