211652_close_icon
views-count3387 դիտում article-date 22:45 20-06-2018

Լոռու, Արարատի և Շիրակի մարզերում ԱԻՆ գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքներից կատարվել է 10 հազարից ավելի կրակոց

Հունիսի 20-ին ժամը 14:57-ից 16:22-ը ՀՀ Լոռու մարզի Միխայելովկա, Մեդովկա համայնքների տարածքներում տեղակայված 4 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել երկրորդ կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 900 կրակոց: *** Հունիսի 20-ին ժամը 13:41-ից 15:15-ը ՀՀ Արարատի մարզի Նոյակերտ, Ավշար, Եղեգնավան, Լուսառատ, Այգավան, Ոսկետապ, Արալեզ, Նոր Կյանք համայնքների տարածքներում տեղակայված 20 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության է ենթարկվել առաջին կարգի կարկտավտանգավոր 1 ամպ, կատարվել է 2079 կրակոց: *** Հունիսի 20-ին ժամը 13:23-ից 15:22-ը ՀՀ Շիրակի մարզի Բյուրակն, Կապս, Կամո, Հայկավան, Հացիկ, Մայիսյան, Մեղրաշատ, Ղարիբջանյան, Ողջի, Ոսկեհասկ, Վահրամաբերդ, Քեթի համայնքի տարածքում տեղակայված 23 գազագեներատորային տիպի հակակարկտային կայանքների միջոցով ներգործության են ենթարկվել առաջին և երրորդ կարգի կարկտավտանգավոր մեկական, երկրորդ կարգի կարկտավտանգավոր 2 ամպ, կատարվել է 7718 կրակոց:

Նմանատիպ նյութեր