211652_close_icon
views-count2749 դիտում article-date 19:02 20-06-2018

ՖՄԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչը մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ֆրանկոֆոն երկրների խմբի լիագումար նիստին

Հունիսի 15-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Քրիստիան Տեր Ստեփանյանը մասնակցեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ֆրանկոֆոն երկրների խմբի լիագումար նիստին՝ որպես հատուկ հյուր: Դեսպան Տեր Ստեփանյանը ներկաներին տեղեկացրեց Ֆրանկոֆոնիայի երևանյան գագաթաժողովի նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին, ինչպես նաև հանգամանալից անդրադարձավ գագաթաժողովի շրջանակներում նախատեսվող միջոցառումներին, ներկայացրեց ընդունվելիք փաստաթղթերի, հիմնական թեմայի վերաբերյալ տեղեկատվություն: ՖՄԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը, մասնավորապես, ընդգծեց, որ Հայաստանն ամբողջությամբ ներգրավված է գագաթաժողովի նախապատրաստական աշխատաննքերում՝ ողջ ֆրանկոֆոն ընտանիքի համար Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի հաջողությունը, ինչպես նաև այդ իրադարձության միջազգային հնչեղությունն ապահովելու նպատակով: Լիագումար նիստին ներկա էին ՅՈՒՆԵՍԿՕ-ում հավատարմագրված շուրջ 50 ֆրանկոֆոն երկրների պատվիրակությունների ղեկավարներ:

Նմանատիպ նյութեր