3449 դիտում
17:31 20-06-2018
ՏԿՏՏ նախարարը հյուրընկալել է ԱԶԲ Հայաստանի մասնաճյուղի ղեկավարին
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Աշոտ Հակոբյանն ընդունեց Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) հայաստանյան մասնաճյուղի ղեկավար Շեյն Ռոզենթալին։
Հանդիպման առանցքային թեման «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի» Տրանշ 3 Լանջիկ-Գյումրի հատվածի շինարարությանն առնչվող խնդիրներն էին։
Այս հատվածում ճանապարհի կառուցման աշխատանքներն իրականացնում է չինական «Սինոհիդրո» ընկերությունը:
Քննարկվեցին ընկերության պայմանագրային պարտավորություններն առավել պատշաճ և ժամանակին կատարելու խնդրի լուծման մի քանի տարբերակներ: Կողմերը հիմնականում համակարծիք էին ծրագրի հետագա իրագործման շուրջ։
Նախարարը նշեց, որ առաջիկա 1-2 շաբաթվա ընթացքում այդ ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերը կորոշակիանան։
Քննարկվեցին նաև Սիսիան-Քաջարան հատվածում մեծածավալ ենթակառուցվածքային շինարարություն իրականացնելու ընթացքում պետություն - մասնավոր համագործակցությանը վերաբերող հարցեր։
Շեյն Ռոզենթալը նշեց, որ եկող ամսվա սկզբին ԱԶԲ-ի կողմից Հայաստան է ժամանելու պետական-մասնավոր գործակցության հարցերով միջազգային փորձագետ, ում հետ հնարավոր կլինի քննարկել համագործակցության այս ձևաչափով իրականացվելիք բոլոր ծրագրերի մանրամասները։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
403 դիտում
09:22 19-04-2024
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
565 դիտում
22:55 18-04-2024
Fastex-ը, Ucraft-ը և Hoory-ն հովանավորել են Dօing Digital 2024 համաժողովը և հատուկ մրցանակների են արժանացել