211652_close_icon
views-count26476 դիտում article-date 16:13 20-06-2018

«Էդ հերոսը, էդ գեներալը կորավ ազգի համար». Սեյրան Սարոյան. Ազատություն

Հանրապետական խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Սարոյանն ասում է, թե Մանվել Գրիգորյանին «կորցրեցին՝ որպես հերոսի ու գեներալի»: Սարոյանը, ով Գրիգորյանի անբաժան ընկերն ու զինակիցն էր, անգամ խորհրդարան միասին էին գալիս ու միասին էլ հեռանում էին, այսօր սուր քննադատության ենթարկեց իր երբեմնի մտերիմ ընկերոջը, ընդգծելով՝ բացառվում է, որ «այսքանից հետո» ընկերություն անի նրա հետ: «Այսքանից հետո ի՞նչ երեսով է նայելու ինձ»,- հարցնում է Սարոյանը, հավելելով, թե շատ ծանր է տարել դպրոցահասակ երեխաների հարցազրույցները, ովքեր պատմում էին, թե ինչպես են զինվորներին ուղարկած իրենց նամակները տեսել Մանվել Գրիգորյանի պահեստներում: «Դաժե մի քանի ամիս առաջ ես մեծ ամբիոնից ասեցի՝ զինվորի տուշոնկեն ով գողանա ու ուտի, եթե պետությունը չի պատժում, Աստվածն է պատժում: Իմ լավ ընկերը իմ ասածը գոնե լսեր՝ կամ բաժաներ մեր քյասիբ, խեղճ ու կրակ երկրապահին, կամ գոնե տաներ թափեր: Ես իմ տեղը չեմ գտնում: Էդ էրեխեքի նամակները որ տեսել եմ, աչքիս էլ ոչ մի բան չի գալիս: Ի՞նչ ընկերության մասին է խոսքը»,- «Ազատության» հետ զրույցում ասաց Սեյրան Սարոյանը, հավելելով․ «Էդ հերոսը, էդ գեներալը, էդ ամեն ինչը կորավ ազգի համար»: Սարոյանը վստահեցնում է՝ տեղյակ չի եղել, որ Մանվել Գրիգորյանը զինվորի բաժինն է յուրացրել: Ավելին՝ Գրիգորյանը բազմիցս իր ներկայությամբ երդվել է, թե զինվորի բաժին տանողն ամենաստոր մարդն է։ «Այս ամենը սպանեց ինձ»,- ասում է Սարոյանը: «Էն երդումները, էն քֆուրները, որ ինքը իմ մոտ կերել ա, որ ինքը զինվորի էղածին կյանքում կպած չկա․․․ հիմա ես չեմ պատկեացնում, ինձ տենալուց ի՞նչ ա ասելու»,- ասաց Սարոյանն ու ընդգծեց՝ հիմա ինքն այլևս ոչ մեկին չի հավատալու: Մանրամասներն՝ [url=https://www.azatutyun.am/a/29304594.html]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր