211652_close_icon
views-count5443 դիտում article-date 14:39 20-06-2018

«Արսենալը» նոր դարպասապահ ձեռք բերեց

Լևերկուզենի «Բայերը» հաստատել է, որ իր դարպասապահ Բերնդ Լենոն տեղափոխվել է «Արսենալ»: Լոնդոնյան ակումբը 26-ամյա դարպասապահի հետ երկարաժամկետ պայմանագիր է կնքել: Կողմերը չեն հրապարակում գործարքի մանրամասները, սակայն ըստ տարբեր աղբյուրների, լոնդոնցիները գերմանացու համար կվճարեն 22 մկն ֆունտ: «Բայերում» Լենոն 7 տարի է անցկացրել: Վերջին մրցաշրջանում նա բունդեսլիգայում 33 հանդիպման է մասնակցել և բաց թողել 40 գնդակ:

Նմանատիպ նյութեր