211652_close_icon
views-count5759 դիտում article-date 11:56 20-06-2018

Հստակեցվել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում քաղաքացիների ընդունելության կարգն ու պայմանները:

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության պետ, արդարադատության գնդապետ Արտյոմ Մխոյանի հրամանով հստակեցվել են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում քաղաքացիների ընդունելության կարգն ու պայմանները: Քաղաքացիների ընդունելության մասին դիմումներն ընդունվում են ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունում (ք. Երևան, Արշակունյաց 63), իսկ ընդունելությունն իրականացվելու է յուրաքանչյուր ամսվա վերջին հինգշաբթի օրը` ժամը 15:00-18:00: Հերթագրվելու, դիմումներ ներկայացնելու, ինչպես նաև ընդունելության կարգին ծանոթանալու համար կարող եք զանգահարել 010.44.29.04 հեռախոսահամարով: [b]ՀՀ ԱՆ ՔԿՎ հանրային կապերի բաժին[/b]

Նմանատիպ նյութեր