211652_close_icon
views-count7321 դիտում article-date 12:37 20-06-2018

Պաշտպանի կայացրած խախտման որոշման արդյունքում ցմահ ազատազրկման դատապարտվածը ստացել է անհրաժեշտ բուժօգնությունը

Ցմահ ազատազրկման դատապարտված անձը դիմել է Մարդու իրավունքների պաշտպանին իր նախընտրած բժշկի մոտ և իր հաշվին ստոմատոլոգիական բժշկական օգնություն ստանալուն աջակցելու համար: Դիմումատուի պնդմամբ՝ նշված խնդրանքով բազմիցս դիմել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչություն, սակայն ստացել է նույնաբովանդակ պատասխաններ, որ անհրաժեշտ բժշկական օգնությունը կարող է կատարվել նրա նախընտրած բժշկի կողմից՝ սահմանված կարգով բժիշկ-մասնագետին հրավիրելով պատժի կրման վայր: Քաղաքացին հրաժարվել է ստանալ համապատասխան օգնությունը քրեակատարողական հիմնարկում՝ պայմանավորված առկա տեխնիկական միջոցների բացակայությամբ: Ավելին, քրեակատարողական հիմնարկում իր նախընտրած բժշկի կողմից ստացված խորհրդատվությամբ անձին ցուցվել է ատամի իմպլանտացիա, որը հնարավոր չէ կատարել ՔԿՀ-ում: Հաշվի առնելով քաղաքացու դիմումն ու ստացված պարզաբանումները՝ Պաշտպանը կայացրել է մարդու իրավունքների և ազատությունների խախտման առկայության մասին որոշում՝առաջարկելով ՀՀ արդարադատության նախարարին ապահովել ցմահ ազատազրկման դատապարտված անձի իրավունքը: Արդյունքում, ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության որոշմամբ ցմահ ազատազրկման դատապարտված անձըտեղափոխվելէ իր կողմից նախընտրած ատամնաբույժի մոտ, իր հաշվին անցել է հետազոտություններ ևստացել համապատասխան բուժօգնություն:

Նմանատիպ նյութեր