211652_close_icon
views-count22064 դիտում article-date 14:53 20-06-2018

ՌԴ Կամչատկայում պատգամավորը նիստին ժամանել է ձիով՝ ուշադրություն հրավիրելով բենզինի բարձր գնի խնդրին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՌԴ Կամչատկայում պատգամավոր Միխաիլ Պուչկովսկին խորհրդարանի նիստին ժամանել է ձիով: Այս մասին հայտնում է «Кам 24»-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ նա մենակ չի եկել. նրան ուղեկցել են ձիերը թամբած 2 երիտասարդ աղջիկներ: Պատգամավորը նշել է, որ այդ քայլով ուշադրություն է հրավիրում բենզինի բարձր գնի խնդրին: Անվտանգության ծառայողները թույլ չեն տվել Պուչկովսկուն կայանել «տրանսպորտային միջոցը» ավտոկայանատեղիում և նա ձին թողել է իրեն ուղեկցող երիտասարդ ձիավորների մոտ՝ բակում: Այս կերպ գոնե բենզին կտնտեսեմ,- հավելել է պատգամավորը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր