211652_close_icon
views-count12668 դիտում article-date 22:47 19-06-2018

Դոն Պիպոն 2 ամսով կալանավորվել է. newsbook.am

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում որոշվել է Դոն Պիպո մականունով հայտնի Արթուր Ասատրյանի խափանման միջոց կիրառել երկամյսա կալանքը: Հիշեցնենք՝ Արթուր Ասատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 6-րդ կետերով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ, երեք անձի առևանգումը») և 235-րդ հոդվածի 2-րդ մասով («Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ հրազեն և ռազմամթերք ապօրինի կերպով ձեռք բերելը և պահելը») նախատեսված հանցագործություն կատարելու համար: Նյութի աղբյուրը`[url=http://newsbook.am/?p=122160&l=am] newsbook.am[/url]

Նմանատիպ նյութեր