211652_close_icon
views-count5961 դիտում article-date 22:43 19-06-2018

ԵՄ-ն անցած 4 տարիների ընթացքում Հայաստանին տրամադրել է 120 միլիոն եվրոյի աջակցություն

Եվրամիությունը սկսած 2014 թվականից Հայաստանին շուրջ 120 միլիոն եվրոյի աջակցություն է տրամադրել՝ ուղղված տնտեսության և նորարարությունների զարգացմանը, օրենքի գերակայության հաստատմանը, գործարար միջավայրի բարելավմանը, ընտրական բարեփոխումների իրականացմանը: Այս մասին ասված է ԵՄ պաշտոնական կայքում հրապարակված ԵՄ-Հայաստան հարաբերություններին վերաբերող փաստահավաք փաստաթղթում: Հայաստանը տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման և էներգաարդյունավետությունը բարձրացնող ծրագրերի համար ֆինանսավորում է ստացել ԵՄ Հարևանության ներդրումային ծրագրի շրջանակներում: Նշվում է, որ ԵՄ աջակցության նպատակն է կոնկրետ արդյունքներ արձանագրել այնպիսի ուղղություններով, ինչպիսիք են դատական ոլորտի բարեփոխումները, ֆինանսների հասանելիությունը, կապը, կրթությունը և այլն: Սկսած 2014 թվականից՝ Հայաստանն օգտվել է ԵՄ Հարևանության ներդրումային հիմնադրամի 70 միլիոն եվրոյի դրամաշնորհներից:

Նմանատիպ նյութեր