211652_close_icon
views-count8169 դիտում article-date 22:33 19-06-2018

Սոլակ համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել

Սոլակ համայնքի ղեկավար Բադալ Սարգսյանը հունիսի 18-ին համայնքի ավագանուն հրաժարականի դիմում է ներկայացրել: Այս մասին տեղեկացրել է Կոտայքի մարզպետարանի պաշտոնական կայքը։ Համայնքի ավագանին արձանագրել է հրաժարականը և դիմել մարզպետին օրենքով սահմանված կարգով: Մարզպետը սահմանված ժամկետում համաձայն ՏԻՄ օրենքի 26 և 27 հոդվածների՝ կնշանակի համայնքի ղեկավարի պաշտոնակատար մինչև համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն:

Նմանատիպ նյութեր