211652_close_icon
views-count4346 դիտում article-date 23:56 19-06-2018

Մեծ Բրիտանիան սառեցնում է «Գազպրոմ»-ի ակտիվները

Լոնդոնի կոմերցիոն դատարանը ընդունել է ռուսական «Գազպրոմ» ընկերության ակտիվները սառեցնելու մասին Ստոկհոլմի արբիտրաժային դատարանի որոշման իրականացման շրջանակներում։ Այդ մասին հայտնում է Tass գործակալությունը՝ հղում անելով «Նավթոգազ Ուկրաինա»-ին։ Հայտարարության մեջ ասվում է, որ ծանուցումը ստանալուց հետո 48 ժամվա ընթացքում «Գազպրոմ» ընկերությունը պետք է «Նավթոգազ»-ին ներկայացնի ակտիվների ցուցակը, որոնք տեղակայված են Անգլիայի և Ուելսի տարածքներում և որոնց արժեքը գերազանցում է 50 հազար եվրոն։ Պահանջը կատարելուց հրաժարվելու դեպքում «Գազպրոմ»-ի դեմ կկիրառվեն խոշոր տուգանքներ կամ այլ պատժամիջոցներ։ Բացի այդ, դատարանը սահմանափակումներ է մտցրել «Գազպրոմ»-ի համար բրիտանական տարածքներում իր ակտիվների արժեքում փոփոխություններ կատարելու հարցում։

Նմանատիպ նյութեր