211652_close_icon
views-count6020 դիտում article-date 22:12 19-06-2018

Չնայած Անկարայի քննադատությանը, ԵԽԽՎ-ն հետևելու Է Թուրքիայի ընտրություններին

ԵԽԽՎ ներկայացուցիչները մասնակցելու են Թուրքիայի նախագահի վաղաժամկետ ընտրությունների դիտարկմանը: Այդ մասին Ria Novosti-ին հայտնել են ԵԽԽՎ-ից։ «Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը իշխանությունների հրավերով 33 հոգուց բաղկացած պատվիրակություն կուղարկի Թուրքիա՝ հետևելու վաղաժամկետ նախագահական և խորհրդարանական ընտրությունների անցկացմանը՝ միանալով ԵԱՀԿ-ի խորհրդարանական վեհաժողովից ու ԵԱՀԿ-ի ժողովրդավարական ինստիտուտների և մարդու իրավունքների բյուրոյից դիտորդներին»,-պարզաբանել Է գործակալության զրուցակիցը: Վերջինի խոսքով՝ «պատվիրակությունը՝ Օլենա Սոտնիկի (Ուկրաինա) գլխավորությամբ, երկրում կգտնվի հունիսի 22-ից մինչև 25-ը և ծրագրում է հանդիպել նախագահի թեկնածուների (կամ նրանց ներկայացուցիչների) ու վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններին մասնակցող քաղաքական կուսակցությունների ղեկավարների և ներկայացուցիչների հետ»: Հունիսի 24-ին քվեարկությունը դիտարկելուց առաջ պատվիրակությունը նաև հանդիպում կունենա Ընտրությունների բարձրագույն խորհրդի նախագահի ու անդամների, Ռադիոյի և հեռուստատեսության բարձրագույն խորհրդի, ինչպես նաև զանգվածային լրատվամիջոցների ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ: Վենետիկի հանձնաժողովը՝ Եվրախորհրդի իրավական հարցերի անկախ փորձագետների խումբը, իրավաբանական աջակցություն կցուցաբերի պատվիրակության այցի ընթացքում։

Նմանատիպ նյութեր