3228 դիտում
21:37 19-06-2018
Հայ-բրիտանական կրթական համագործակցությունը շարունակական կլինի
ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջուդիթ Մարգարեթ Ֆարնուորթին:
Ինչպես տեղեկացրինհ ՀՀ կրթության և գիտության նախարարության մամուլի ծառայությունից, ողջունելով հյուրին՝ նախարարը կարևորել է կրթության համակարգում միջազգային կառույցների հետ իրականացվող ծրագրերը և համոզմունք հայտնել, որ դրանք շարունակական բնույթ կկրեն՝ նպաստելով հայ-բրիտանական հարբերությունների խորացմանն ու զարգացմանը: ԿԳ նախարարը, ներկայացնելով կրթական բարեփոխումների ուղղությունները, հիմնականում անդրադարձել է հանրակրթության ոլորտին: «Մեր առաջնահերթությունը հանրակրթությունն է, քանի որ այս ոլորտի հաջողությունից է կախված կրթության մյուս աստիճաններում իրականացվող բարեփոխումների ճակատագիրը»,-նշել է Արայիկ Հարությունյանը: Նա մտահոգություն է հայտնել փոքրաթիվ դպրոցների խնդրի վերաբերյալ՝ ընդգծելով, որ ներկայումս քննարկվում են տարբեր նախագծեր, որոնցից մեկն էլ գյուղական համայնքներում կրթամշակութային կենտրոնների մոդելն է: Անդրադառնալով օտար լեզուների դասավանդման զարգացման խնդիրներին՝ ԿԳ նախարարը կարևորել է Միացյալ Թագավորության դեսպանատան և Բրիտանական խորհրդի կողմից ցուցաբերվող աջակցությունը, որն ուղղված է հանրակրթական դպրոցներում անգլերենի դասավանդման արդյունավետության բարձրացմանը, ուսուցիչների վերապատրաստմանը, անգլերենի տարածման և զարգացման ուղղությամբ գործնական քայլերի ակտիվացմանը:
Իր հերթին դեսպան Ֆարնուորթին, շնորհակալություն հայտնելով ոլորտում առկա համագործակցության առնչությամբ, հավաստիացրել է, որ դեսպանատունը գործուն մասնակցություն կունենա կրթական համակարգի տարբեր օղակներում համագործակցության ակտիվացման և կոնկրետ ծրագրերի իրականացման գործում: Համագործակցության առկա ծրագրերից դեսպան Ֆարնուորթին առանձնացրել է Հայաստանի տարբեր մարզերում գործող անգլերենի խմբակների ծրագիրը, անդրադարձել կրթության ոլորտի կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման անհրաժեշտությանը:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են հետագա համագործակցությանն առնչվող մի շարք աշխատանքային հարցեր:
Նմանատիպ նյութեր
12374 դիտում
18:58 05-09-2019
Ֆելիքս Ցոլակյան. Հավատում եմ, որ մեր համագործակցությունը կլինի շարունակական. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
576 դիտում
17:04 10-10-2014
Հայ-ֆրանսիական համագործակցությունը շարունակական է լինելու
Այս բաժնից
514 դիտում
13:09 19-04-2024
Արգիշտի Քյարամյանը Քննչական կոմիտեում նոր նշանակում է արել
289 դիտում
12:52 19-04-2024
Վճարված հարկի յուրաքանչյուր դրամը բումերանգի էֆեկտով վերադառնում է հարկ վճարողներին. ՊԵԿ նախագահի ուղերձը