4000 դիտում
22:38 19-06-2018
GIZ-ի ծրագրերը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում շարունակական կլինեն
ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանն այսօր ընդունել է Հայաստանում Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) գրասենյակի ղեկավար Աննա Կեմպային և Հայաստանի թիմի ղեկավար Վիլհելմ Հյուգոյին` ընթացիկ ծրագրերն ու հետագա համագործակցությունը քննարկելու նպատակով: Հանդիպմանը ներկա էր նաև Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի գործադիր տնօրեն Զարուհի Մուրադյանը:
Ողջունելով հյուրերին` նախարար Արթուր Խաչատրյանը նշել է, որ խաղողագործությունը և գինեգործությունը Հայաստանի համար ունեն ռազմավարական նշանակություն և պետությունը միջոցներ է ձեռնարկում այս ոլորտում գործող փոքր արտադրողներին աջակցելու և նրանց մրցակցային կարողությունները բարելավելու ուղղությամբ:
Հանդիպման սկզբում հյուրերը համառոտ ներկայացրել են Հայաստանում GIZ-ի կողմից իրականացվող նախաձեռնությունները, այդ թվում` նաև «Մասնավոր հատվածի զարգացում և տեխնիակական մասնագիտական կրթություն և վերապատրաստում հարավային Կովկասում» ծրագիրը, որի շրջանակում արդեն վեց տարի աջակցություն է ցուցաբերվում գինեգործության և տուրիզմի ոլորտներին:
Աննա Կեմպան փաստել է, որ վերջին տարիների ընթացքում սերտ համագործակցություն է ծավալվել GIZ-ի և ՀՀ գյուղատնտեսության նախարարության միջև, հատկապես Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի միջոցով` ուղղված Հայաստանում գինեգործության զարգացմանը: Այս համագործակցության արդյունքներից են շարունակական օժանդակությունը Երևանի (Ի-Վի-Էն) գինու ակադեմիային, ինչպես նաև մի շարք մարզերի տնայնագործ գինեգործների: Միաժամանակ նա վստահեցրել է, որ GIZ-ի ծրագրերը Հայաստանում կկրեն շարունակական բնույթ:
Քննարկվել են նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի կողմից խաղողի տնկարկների կադաստրի ստեղծմանն առնչվող հարցեր, ինչը հնարավորություն կտա գույքագրել հանրապետության խաղողի տնկարկներն ու առկա սորտերը, ինչպես նաև վերահսկելի դարձնել հանրապետությունում արտադրվող գինեգործական արտադրանքի որակը:
Նմանատիպ նյութեր
1230 դիտում
22:56 09-03-2015
Քննարկվել են ԳՄՀԸ (GIZ)-ի համատեղ ծրագրերն անտառների կառավարման ոլորտում
4304 դիտում
18:11 11-10-2017
ՀՀ գյուղատնտեսության նախարարը ներկայացրել է գյուղատնտեսության ոլորտում ընթացիկ և նախատեսվող ծրագրերը
2300 դիտում
19:43 27-06-2018
Նախարար Արծվիկ Մինասյանը հանդիպել է Հայաստանում ԳԴՀ փոխդեսպանի և GIZ-Հայաստանի ներկայացուցիչների հետ
Այս բաժնից
766 դիտում
23:51 24-04-2024
Թումանյան-Մաշտոց խաչմերուկի վրա ոստիկանության կիրառած ֆիզիկական ուժը եղել է խիստ անհամաչափ. իրավապաշտպան
544 դիտում
23:19 24-04-2024
Հրաժարվել մեր պահանջատիրությունից, նշանակում է՝ հրաժարվել ընտանիքից ու նախնիներից. Մելքումյան
502 դիտում
23:08 24-04-2024
Ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև ահմանի սահմանազատման գործընթացի սկիզբը․ Պետդեպարտամենտ